Այնպես, ինչպես կա
24 °
Երեւան
13:18:39
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Միջազգային լրահոսն ու ազգային ոսպնյակը 18:58 06/02/2012

Արաբական երկրներում արձանագրվող զարգացումների մասին հայկական մի շարք լրատվամիջոցներ, ինչպես տարածաշրջանային նմանօրինակ իրադարձությունների դեպքում, շարունակում են առնվազն ոչ ինքնուրույն լրատվություն հրապարակել: Ավելի մանրամասնելու համար ասենք, որ միջազգային լրահոսի տրամադրածը ամբողջությամբ վերատպելով, խորքում այդ լրատվամիջոցները կամա-ակամա տվյալ պետության  փոխանցելիք պատգամները հայկական լսարանի հասանելիությունն են ապահովում:

Այս հաստատումը, անշուշտ, չի վերաբերում միայն հայկական զանգվածային լրատվամիջոցներին: Միջազգային լրատվամիջոցների արտադրությունը գրավել են համապատասխան շուկան եւ մշտապես կողմնորոշում են հանրային կարծիքը: Արհեստավարժ, լարված իրադարձության տարողությունը կարող է հազարներով բազմապատկվել կամ նույն չափերով շատ արագ մանրանալ կամ նույնիսկ ամբողջությամբ անուշադրության մատնվել:

Քաղաքականացված լրատվության պարզ տեսություն է սա, որը, թվում է, թե ներկա տեղեկատվական բաց համակարգում պիտի փոխի իր ուղղությունը եւ հաշվի առնի  առարկայական տեղեկատվության պահանջը:

Իրադարձությունների տարողության բազմապատկումն ու մանրացումը միայն քաղաքական ուղղվածությամբ դեպքերի լուսաբանմանը չեն միտված բնականաբար, այլ նախապատրաստում են հանրային կարծիքի ենթահողը` տվյալ պետության ձեռնարկելիք քայլերը ընկալելի դարձնելու առումով:

Եթե անհրաժեշտ է միջազգային միջամտությունը որոշող մի բանաձեւ, ուրեմն պետք է սփռել տիրող իրավիճակի ահավորությունը, հակամարդկայնությունը, աղետալի հավանական հետեւանքները: Այդպես էր, երբ  Իրաքի պատերազմի նախօրեին անվերջ լուսաբանվում էր քիմիական, կենսաբանական եւ զանգվածային ոչնչացման զենքերը ռազմական միջամտությամբ չեզոքացնելու կոչված գործողությունների  անհետաձգելիության մասին:

Մյուս կողմը, տեղեկատվական հարձակումներից պաշտպանվելու իր հեւքի մեջ, իհարկե, ոչ նույն արհեստավարժությամբ, ցուցադրում, սփռում կամ արծարծում է, այս անգամ միայն ի´ր պետության քաղաքականությանը հարիր նկատածը: Արդյունքը լինում է այն, որ տեղեկատվության դաշտում  ստեղծված բեւեռացումը, բնականաբար, չի  ներկայացնում իրական պատկերը:

Անշուշտ, տեղեկատվական սեւ-սպիտակի այս խաղը միայն տագնապալի իրավիճակներին չի վերաբերում: Այն ընդհանուր է, եւ ներկա բաց համակարգին փոխանակ փորձելու իրական բնութագրումներ տալ, երկու կողմն էլ մեծ մասամբ բեւեռացածի արձագանքումներն են կատարում:

Խնդիրը բարդ է, եւ այս սյունակներում անհնար է նույնիսկ ամփոփել նրա բնութագրիչները: Վերադառնանք հայկական տարածք: Անկախ ծայրահեղացված տեղեկատվությունները մաքրազտելու լրագրական պարտականությունից, հայկական լրատվամիջոցները ուղղակի խնդիր ունեն ազգային ոսպնյակից նաեւ մեկնաբանելու հարցերը: Բնականաբար, թե՛ Սիրիայի եւ թե՛ միջինարեւելյան երկրներին վերաբերող իրադարձությունները լուսաբանելու պահին անմիջականորեն միջազգային լրահոսի ազդեցության տակ ենք լինում, երբ խոսում ենք հայ գաղութներում ստեղծված խուճապի մասին, այդ երկրների հայաթափման եւ զանգվածային արտագաղթի մասին:

Կամ էլ, երբ մի լրատվամիջոց, երբ իբրեւ զգույշ եւ լոյալ կեցվածքով է մեկնաբանում մի հաստատում, թե  "սիրիահայ գաղութի դեպքում այս պահի դրությամբ որեւէ զանգվածային արտահոսք չի նկատվում", նախանշում է, որ ինքը արդեն հայտնվել է միջազգային տեղեկատվության անմիջական ազդեցության տակ:

Իհարկե, բացառված չէ, որ իրադարձությունների անվտանգության առումով լարվածության եւ քաղաքացիական ընդհարումների պարագայում նման մտահոգիչ իրավիճակներ ստեղծվեն ինչպես տեղի  ժողովուրդների, այնպես էլ մեզ համար: Այս հանգրվանում, սակայն, խուճապային կացության մասին բարձրաձայնելը ինքնին նպաստում է խուճապային իրավիճակի նախադրյալներ ստեղծելուն։

Առարկայական լրատվություն հրապարակելը դժվար իրականանալի աշխատանք է թվում մանավանդ տեղեկատվական հարթիչ գլանների ներկա համակարգում: Գերզգոնությունը ավելի քան հրամայական է այս պարագայում՝ լրատվությունը մաքրազտելու եւ, մանավանդ, նրա մեկնաբանությունը ազգային ոսպնյակից անցկացնելու համար:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ

"Ազդակ"ի գլխաւոր խմբագիր


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը11:40 23/05/2012
Անգարա-Թրիփոլի աշխուժ եռուզեռը եւ բախումնային պատկերը11:23 16/05/2012
Նախա-100-ամեակ10:59 30/04/2012
Նախընտրական քարոզարշաւի փուլը` ըստ ձեւի եւ ըստ Էութեան22:22 10/04/2012
Հայկական կողմն ու "Եւրանեսթ"-ը` կրկնակի թիրախներ14:05 04/04/2012
Վտանգի տեսանելիությունը եւ միտումնավոր կարճատեսությունը16:39 28/03/2012
Թիւեր եւ մրցակցային պատկերներ15:30 23/03/2012
"Մեծ խաղը"՝ ժխտողականության գեղարվեստական տարբերակը12:23 13/03/2012
Ամերիկյան եւ բրիտանական գնահատականներ17:18 10/03/2012
Առանց դասակարգումներու16:32 08/03/2012
Լրագրող մարդուժ եւ ընթերցող մարդուժ 15:31 05/03/2012
Սահմանադրական խորհրդի քաղաքական գրաքննությունը10:49 01/03/2012
Իրավական պատրաստվածություն եւ քաղաքական հզորացում10:47 28/02/2012
Մերձեցում-թափանցման թուրքական օրինակը15:20 11/02/2012
Ակնարկ. Կեսոյի օրէնքին եւ Պուայէի օրինագիծին միջեւ պարզելիք կէտեր17:28 02/02/2012
Առավել ճիգեր՝ փոխհատուցման պահանջով18:33 31/01/2012
Մեր անունն է հայկական բանակ17:23 27/01/2012
Ժխտողականություն x 217:18 25/01/2012
Անթիլիասի նախաձեռնությունը եւ Անկարայի խաբկանքի քաղաքականությունը12:20 25/01/2012
Ձգձգվող դատավարության վճիռը. ինչո՞ւ հիմա15:01 20/01/2012
1 2 3 4 5
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development