Այնպես, ինչպես կա
24 °
Երեւան
13:20:32
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Հոտած ձկներ 17:06 28/12/2011

Հապա ձեր տոնական սեղանին նայեք: Ինչպիսի~ ճոխություն: Այս տարի ավելի շշմեցուցիչ է, քան նախորդ տարի` խոզի ազդր, կոկորդիլոսի գլուխ, փղի կնճիթ…

Որքանո՞վ է խելամիտ, որ տարվա ընթացքում մենք զրկում ենք մեր երեխաներին վիտամիններով, սպիտակուցներով եւ ածխաջրերով հարուստ ծովա եւ մսամթերքից, միրգ-բանջարեղենից, իտալական կամ ռուսական կոնֆետներից, ողջ տարին ստիպում ենք խեղճ փոքրիկներին՝ "հացով կե՛ր" եւ հանկարծ այսօր այնպիսի մի սեղան ենք բացել՝ ասես աշխարհի վերջն է, սպառել ենք բոլոր հաճույքները, մեզ մնացել է ինքնամոռաց ուտել՝ մինչեւ վրա հասնի երջանիկ ավարտը…  Եվ երջանիկ ավարտը բացառված չէ. հիշեք  Կռիլովի մահվան վարկածը` շատ է կերել իր սիրելի, համեղ նրբաբլիթներից…

Աղետ է, "ճոխ սեղան" կոչվող արատավոր երեւույթից պետք է հրաժարվենք:  Միանվագ թույլ տալ նման շքեղություններ, այն էլ այս ճգնաժամի պայմաններում, արդարացված չէ, որովհետեւ այդ թանկարժեք մթերքի մեծամասնությունը չենք հասցնում ուտել եւ փչանալուց հետո՝ գցում ենք աղբամանը, իսկ ովքեր հասցնում են ուտել, փչացնում են իրենց եւ հարազատների առողջությունը:

Այո՛, իրենց եւ հարազատների առողջությունը, ինչը, ըստ էության, տրամաբանության եւ կենացների, ամենակարեւորն է կյանքում: Վերոնշյալն օրինակով բացատրեմ. Եթե ես ցանկանամ ուտել մեր սեղանի անանասը (հայտնի չէ, թե որ հյուրի ներկայությամբ կկտրտվի այն), բայց դրա փոխարեն ինձ ստիպեն ուտել մի քանի օրվա տոլմա, աղցան կամ դեկտեմբերի 30-ից կտրտված երշիկ, որովհետեւ դրանք փչացող են (գուցե արդեն փչացել են), իմ քաջառողջությունն էլ դրանց օրը կընկնի, դրանից կփչանա նաեւ իմ տրամադրությունը, իսկ ինչպես բոլորդ, այդպես էլ ես, փչացած տրամադրությամբ ունակ եմ ամեն ինչի, ասենք՝ հեռախոսս պատին տալու. այս ճգնաժամի պայմաններում մնացել էր հեռախոսս փչանար…

Պատճառահետեւանքային կապ: Իմ վարքի դրսեւորումներն այսպես կբնորոշեին հոգեբանները եւ խորհուրդ կտային հնարավոր դեպրեսիայից խուսափելու համար դիմել իրենց: Բայց քանի որ մենք մեր դիզած ողջ հարստությունը ծախսել ենք սեղանի համար, վրա, կողք, շշերը՝ տակ, աղանդերը՝ փոքր սեղանին,  ու այդ ամենը հիմա փչացել է, գումարած առողջությունս, տրամադրությունս, հեռախոսս, երկիրն էլ երկիր չէ, դեպրեսիան անխուսափելի է…

Կասեք՝ երկիրն ի՞նչ կապ ունի: Պատճառահետեւանքային: Տոներին ճոխ սեղաններ բացելը բացառապես բնորոշ է աղքատ հասարակություններին: Տարեցտարի մեր տոնական սեղանների ճոխացումը խոսում է մեզանում աղքատության խորացման մասին: Իսկ դրա մեղավորներին գիտենք բոլորս: Այնպես որ, ձուկը գլխից է հոտել…Դե, վայելե՛նք այս տոնական գարշահոտը՝ խնայելով մեր միջոցները, մեզ, մեր հարազատներին եւ, ինչո՞ւ ոչ, մեր հեռախոսները, որոնք ժամանակ առ ժամանակ (տոներին` պարտադիր) զանգում են եւ մեր կյանքը լցնում հեռավոր սիրելիների ձայներով:

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (3)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Ոլորաններում09:54 19/05/2012
Մեր նոր կյանքը11:26 07/05/2012
Ես ապրելու եմ այստեղ14:01 30/04/2012
Դուք փոխվեք, մենք կփոխվենք10:09 22/03/2012
Երկիրը երկիր չէ12:24 13/03/2012
Միակ հաճելին մտածելն է17:14 24/02/2012
Շախմատային Հայաստանս11:21 03/12/2011
Տեսա Անին09:42 25/10/2011
Կտեր10:14 05/10/2011
Փրկե'ք նրան, նա ձեզ դափնիներ կպարգեւի12:03 14/09/2011
Ծովն է շառաչում11:07 20/07/2011
"Թող ուրախ լինեն իմ ընկերները"18:37 09/06/2011
Խառը ապրանքներ19:17 26/05/2011
Ճռճռոց19:31 05/05/2011
1 ոչխար, 2 ոչխար, 3 ոչխար…12:01 15/04/2011
Եթե հեղափոխությունների ալիքը հասնի Հայաստան15:34 16/03/2011
Քնաբեր հաբեր14:48 08/03/2011
Ձեռնաշղթաներ11:14 07/02/2011
Առեւտրի կենտրոն12:46 14/01/2011
Խլացրու ինձ, ու ցույց տուր մարդկանց գործերը14:43 29/12/2010
1 2
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development