Այնպես, ինչպես կա
24 °
Երեւան
13:24:28
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Պատմությունը ձեզ չի ներելու 16:43 30/11/2011

Երբ վերից, շատ վերից եմ դիտում մեր ներկա կյանքի սցենարը, առաջին հարցը, որ ծակծկում է ուղեղս, հետեւյալն է. "Կտեսնե՞նք այն երանելի ժամանակները, երբ մարդը` քաղաքացի, երկիրը` պետություն եւ բնակավայրը հայրենիք կհամարվի": Թվում է, թե մենք ամեն ինչ ենք անում այսօր դրա համար. Սեղմած ատամներով չենք հանդուրժում բարոյական ու տնտեսական անապատացումը, հոգեւոր թալանն ու համատարած սրբապղծությունը: Հնարավորինս փորձում ենք փրկել խեղդվող հոգիներին, փախչող ուղեղներին, դիմագրավել ստի, գռեհկության ու լկտիության հաղթարշավին` ընդդեմ դրան սոցիալական ցանցերում ու մեր շրջապատում տարածելով, հիշեցնելով, քարոզելով իրական արժեքներ`հոգեւոր, ինտելեկտուալ, ֆիզիկական: Մենք փորձում ենք առողջ քննադատությամբ եւ առանց ավելորդ հույզերի մարդկանց հասկացնել, օրինակ ծառայել, որ յուրաքանչյուր պատասխանատու գործում պետք է լինել բարոյական, որ գողինն ու լրբինը 40 օր է, ամոթ է, չի կարելի, անպատվաբեր է: Բայց սալդաֆոնային ճահճի դեմ` ալյուրի մաղո՞վ: Ի՞նչ արդյունք կտա այս քաղաքակիրթ պայքարը:

Նույն եզակի դեմքերը սոցիալական ցանցերում, նույն մի բուռ հասարակությունը, որ եթե քնում է, ապա շատ խորը, երբ դուրս է գալիս մարդկանց միջավայր, մի տեսակ քաշված է, չհասկացված, հիասթափված միօրինակ ամայացումից, իր տեսակի քչությունից: Մարդիկ` ապագայի ու արժեքի, հաղթանակի ու կայուն զարգացման ծառա մարդիկ, փշուր-փշուր փնտրում են իրար: Տրանսպորտում, խանութում, դպրոցում ու բակում, ծանոթ-բարեկամի տանը, միջոցառումների ժամանակ մեծ փնտրտուք է: Գտնելուց մի խոր շունչ են քաշում` վա~յ, մարդ Աստծո, դու էլ ես իմ պես մտածո՞ւմ, բա ուր էիր էսքան ժամանակ…Ու լույսը սկսում է ջերմացնել, օդը` բուրել, բազմոցը` գրկել, հոգին`փառավորվել: Տարածվում է քաղաքական ոլորտի մասին զրույցը, շարվում են հարցականները, մարտնչում են գաղափարները, մտքերը, փաստերն ու լուծման ուղիները: Նման մի հանդիպման ժամանակ միտքս այսպիսի եզրակացության հանգեց, որն էլ բարձրաձայն գոռալու,նաեւ ընթերցողիս հետ կիսվելու  ցանկություն առաջացրեց: 20 տարիների ընթացքում Հայաստանը ղեկավարած իշխանություններից ոչ մեկին պատմությունից չես կարող ջնջել: Նրանց արածն էլ է հիշվելու, չարածն էլ: Ու նրանց երախտապարտ լինելու առիթներ սերունդները, մեղմ ասած, քիչ են ունենալու: Ոչ թե այն պատճառով, որ ես նրանց` այդ իշխանություններին չեմ հարգում, այլ այն պատճառով, որ նրանց հետքն ավելի շատ սգո ժապավեն կապելու, քան հպարտանալու կամ գոնե հարգելու է մղում:

Երեք իշխանություններն էլ առանց բացառության հոգեբանորեն կռտել ու կուզիկացրել, գաղափարապես ներքինիացրել է երիտասարդության 90 տոկոսին: Դա արվել է սոցիալական քաղաքականությամբ, երբ երեխան աչքը բացած` տեսել է, որ հարեւանի գնդլիկ դեբիլիկին հոր ծառայողական մեքենան է դպրոց տանում, իսկ ինքը պետք է ոտքով գնա: Երեխան տեսել է, թե ինչպես է իր ծնողը խաբվում գործատուի կողմից եւ չի ստանում իր խղճուկ աշխատավարձն անգամ ամանորի շեմին: Հետո նա միացրել է հեռուստացույցը եւ հայկո-մկոներով, երե1-ներով ձեւավորել իր աշխարհայացքն ու ճաշակը, իջել է բակ եւ տեսել, որ «ձյաձյաները» աշխատանքի գնալու փոխարեն անգործությունից հարբում են ու հետո իրար հայհոյում ու քացու տակ գցում, եւ ոչ մի ոստիկան նրանց կողքով չի անցնում երկար տարիներ: Նույն երեխան չի էլ զարմացել, որ տրանսպորտում պետք է սրա-նրա գրկին նստի եւ երբեք իրեն աթոռ չի հասնելու: Այդ երեխան լավ-վատ` մի կերպ մեծացել է, դարձել երիտասարդ եւ լրացրել իր նմանների շարքը: Հիմա էլ նրա ուշադրությունը անժելասարգսյանների տարատեսակ շոու-սերիալներով են շեղում հեռուստատեսությամբ ու youtube-ով:

Ժամանակակից երիտասարդության մեծամասնության  համար սովորելն ասոցացվում է փողի կամ բանակի ահը հետաձգելու սարսուռի հետ: Մերօրյա «Տարվա լավագույն ուսանողի» տիտղոսին արժան է համարվում կուսակցական ակտիվ հատկանիշներով մեկը: Ուսանողության մեծ մասի համար դասախոսը ոչ թե ուսուցիչ է ու իր դասավանդածի վարպետ, այլ աղքատ եւ ծախու, եւ կամ չար ու "աբիժնիկ", ով դաս է հարցնում եւ, ա~յ քեզ զարմանք` քննությունը փողով չի դնում: Իսկ երբ գա այդ երիտասարդին որպես մասնագետ դիմելու ժամանակը, տեսնեմ` ով է դիմելու փողով ավարտած բժշկին ու իրավաբանին: Սա ամենից հիմնավոր ավերածությունն է: Այս կայուն տարվող գործնական ձեռագրի պատճառով է, որ գրախանութը դառնում է հագուստի սրահ, սննդամթերքի "մարկետ": Սրա պատճառով է, որ Երեւանում զուգարան սարքելը 20 տարվա գլխացավանք է, բայց "բի-կլաբ" ու VIP կազինո բացելը` կարճ ժամանակում միանշանակ լուծելի հարց:

Իրոք, "հոգեբանորեն կռտած" երեխեք շատ եմ տեսել: Ճիշտ է, երիտասարդների մեջ եզակի փայլուն գլուխներ էլ են երեւում` զարմանալի ճկուն մտքով, պարզ ու անուշ հայացքով, բայց նրանք կուլ են գնում մեծամասնությանը, վառվում են`թացուչորի հետ միաժամանակ: Իշխանություններն ու նրանց մանկուրտ գործակալները կոտրելով փչացնում են հետաքրքրասերի, պրպտողի, ժրաջան աշխատավորի տեսակը: Վերացնում են` հեգնանքով, դիտավորյալ ցածր գնահատականով, վիրավորական աղքատավարձով, պարտքի տակ գցելով, մաղարիչ տալ-առնել սովորեցնելով, կեղծ արժեքներ ներարկելով:

Ես իշխանություններին հենց թվարկածս ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՌԱԳԻՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՍՊԻՍԻ «փողաշեն» ՊԱՀՎԱԾՔԸ ՀԱՆԴՈՒԺԵԼՈՒ  համար չեմ ներում, քանի որ տեսնում եմ, եթե անգամ մի գունավոր հեղափոխություն էլ սրանց գա-սրբի-տանի կրթության նախարարությունից մինչեւ կուսակցական կազմակերպության երիտասարդական ակտիվ թեւ, միեւնույնն է, սրանց ձեռքով կռտված գլուխներն են էլի վեր բարձրանալու, քանի որ նրանք դիտավորյալ բազմացրած քանակ են ու պարտադրելու են իրենց որակը Հայաստանի Հանրապետությանն ու նրա հասարակությանը առաջիկա 50 տարում:

Եվ այսքանից հետո, թե ինչ դիրք կունենա որեւէ իշխանական կուզիկ մեռել իր ոսկյա ու ադամանդակուռ դագաղում եւ պատմության մեջ, մենք չենք հասցնի իմանալ: Եվ եթե նույնիսկ իմանանք էլ` դրանում մխիթարություն չկա:

ՍՈւՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (7)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Ու "պարտվում է Հայկը"13:06 21/02/2012
Լրագրողական դաշտի որսն ու որսորդը09:46 02/11/2011
Bienvenue, monsieur Sarkosy! Բարի գալուստ, մսյո Սարկոզի13:12 23/09/2011
Լռություն, որ նման է դզզոցի09:04 15/09/2011
Ես ՀՀ քաղաքացի եմ` պոտենցիալ արտագաղթող16:29 28/07/2011
Ինտելիգենտի մունդիրը10:12 21/07/2011
Օրենք գռդոնի մասին09:12 06/07/2011
3 միլիոն հայ` հոգեւոր անարխիայի թակարդում13:24 21/05/2011
Հաղթանակի բեռը19:02 10/05/2011
7 ցավ, որ սպանում են Հայաստանը11:04 09/04/2011
Քաղաքացիական ճիճվակրության հետեւանքները11:39 02/03/2011
Անտրամադրություն12:03 09/02/2011
Մեր երկրի լվացքը16:49 12/01/2011
Ամանորի տոնը` "ապառիկով"20:19 22/12/2010
Անեծքի ուժը10:57 11/12/2010
Մեր մեջ առկա ինքնաքննադատության պակասի մասին15:02 20/11/2010
"Այստեղով երեւանցի’ն է անցնում"18:25 09/11/2010
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development