Այնպես, ինչպես կա
24 °
Երեւան
13:24:52
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Ու "պարտվում է Հայկը" 13:06 21/02/2012

Այնքան հաճախ են ինձ պարուրում մտավախություններն ու տագնապներն այն մասին, որ իմ ժամանակներում իսպառ վերացվում է ամեն տեսակ վեհն ու պահպանման ու ժառանգման արժանին, որ վախենում եմ խոսքից խոսք կրկնվելուց, թեմատիկ շրջապտույտում գլուխս կորցնելուց, ելք գտնելու անհնարինության աստիճանի դժվարությունից: Իրոք, ի՞նչ անեմ, ինչպե՞ս կանխեմ, երբ տեսնում եմ խոցելի խմբերը վերջնականապես խոցոտված ու անպաշտպան ժամանակակից վարակների առաջ: Ընդ որում վարակ ասածն ընդամենը ֆիզիկական առողջության վնասատու չէ, այլ հոգեբանական համաճարակի հստակ գործող վտանգ, որ հափռում է ամեն մեկին, ով զուրկ է հոգեմտավոր իմունիտետից` իրերն ու երեւույթները վերլուծել-գնահատելու կարողությունից: Ու կրծո~ւմ է ցավը: Ու զգում եմ, թե ինչպես է կրծողի ատամը մխրճվում անպաշտպան զոհի ուղեղը, քաշում ու թափում այնտեղի գորշ նյութը, որ լուսավոր մտքերի ու փայլատակումների պետք է ծառայեր:

Ու կեղծվում է ընտրությունը:

Ու պղծվում է սրբությունը:

Ու ծակծկվում, մաղ է դառնում է արդարությունը:

Ու ծնկում է երկիրը:

Ու զոհվում ենք բոլորս:

Ու "պարտվում է Հայկը"…

Ձեր "Հովիվն" ու ձեր հոտը

Օրերս կինոթատրոն գնացի: Նարեկացու մասին ֆիլմ էր, ո՞նց չգնայի: Հանդիպել համաշխարհային մեծության մտածողի հետ, իմ ազգակցին, իմ հանճարեղ արյունակցին թեկուզ խաղարկային ֆիլմում` հրաշալի առիթ՝ մի քիչ մխիթարվելու ու մտածելու, որ Նարեկացի մեծարող հասարակությունը չի կարող մեռնել մեզ քաջ հայտնի անպատվաբեր մահերով: Թունելի վերջում լույս փնտրելու հավատ ու սպասում: Բայց ո՞ւմ հանդիպեցի: Մի՞թե սրբացած Գրիգոր Նարեկացուն: Քրիստոնյա փիլիսոփայի մտքի անըմբռնելի ակունքներից խմելու եւ հոգու խռովքը տեսնելու փոխարեն, մի սերիալային բալլադ տեսա: Սերիալներում կոչում-ապրում-մասնագիտությունից հեռացած ու սցենարի խեղճությունից անզորացած դեմքեր տեսա: Հա~, նորօրյա պոռնոաստղի հովերով տարված եւ սեփական անձի դերը,  մեղա քեզ, Տեր, Նարեկացու մասին ֆիլմ տեղափոխած Անժելա Սարգսյանին տեսա ու սարսռացի սրբի հիշատակի այս աստիճան անպատվությունից: Պետք էր իսպառ հարբել ու հիմնովին անջատել երեւակայությունը` մարդկային մեղսավոր վավաշոտությունն այդ աստիճան անճաշակ ու էժանանոց էպիզոդներով ներկայացնելու համար: Բա աղավնիների կրկեսային աճպարարությո~ւնը: Լավ, բա Նարեկա գյուղի  կողմերում մի մասրենի չկա՞ր, որ դրա ճյուղերից խորովածի շիշ սարքեին: Լավ, բա ֆիլմ նկարելու էդ "սուղ"միջոցների ցանկում "տապակած 2 թռչուն` սուպերմարկետից"  տող չկա՞ր: Մեկ էլ շատ տպավորվեց գեղջավագի (կարդալ` գյուղապետ) կերպարը, որ ճիշտ եւ ճիշտ ԱԺ պատգամավոր էր, եթե ազգագրական երգուպարի համույթից փոխ առած, լավ արդուկած հագուստը մի հրաշքով փոխեր թանկանոց կոստյումի հետ: Մանավանդ "հայվան" բառն էլ կարծես կարողանում էր արտասանել: Ամենից շատ ցավեցրեց նույն գեղջավագի վավաշոտ հայացքը սեփական հարսի հետեւից, որ այլ բան չէր, քան սերիալային մտածողության հստակ էկրանավորում եւ բարոյական արժեհամակարգի հերթական "պայթեցում": Ու սրա՞նք պետք է տեղ գտնեին Գրիգոր Նարեկացու մասին պատմող թեկուզ խաղարկային ֆիլմում: 2010 թվականին ռուսական "Կուլտուրա" հեռուստաալիքի “Библейский сюжет” ("Աստվածաշնչյան սյուժե") հաղորդաշարը 25 րոպեանոց մի  հաղորդում է   պատրաստել մեծ մտածողի, ճգնակյաց  Նարեկացու մասին: Նայեք դա ինտերնետում, խնդրում եմ, ու համեմատեք ոչ թե "Հովիվն" ու այդ հաղորդումը (ֆիլմն ու հաղորդումը պետք է որ անհամեմատելի արժեքներ լինեն), այլ ասելիքի լրջության մակարդակը, ցուցադրվածի ազդեցիկության աստիճանն ու դիտողի գիտակցության մեջ նոր լույսեր վառելու կարողությունը: Իմ երբեմնի գործընկերոջը` ֆիլմի ռեժիսորին, մի բան եմ ուզում շատ խնդրել` նկարի’ր ֆիլմ, անպայման նկարիր, բայց ոչ թե Նարեկացու, այլ միայն հովիվների մասին, ովքեր գոնե ֆիլմում չեն հասցնում մահանալ եւ իսկապես ոչխարներ են արածացնում: Ես հարգում եմ նրանց աշխատանքը, նաեւ`քո ձգտումն ու աշխատանքը,  բայց քո "Հովվի" պատճառով ես գլխահակ եմ իմ ժառանգների ու օտարների առաջ, Նարեկացու մեծությունը չիմացողների, չպատկերացնողների առաջ: Մի’ հանդուրժիր ՄԵԾ ՍՐԲԻ անպատվությունը: Նա մեղավոր չէ, որ քո հանդիսատեսը մեծ մասամբ ա’յս լեզուն ու ոճն է ընկալում:

Կիսահղի հայտնիներ

Աչքս է մտնում Մաշտոցի պուրակի շատ թարմ դեպքը: Ցերեկը երիտասարդներն այստեղ հայրենասիրական երգեր են երգում ու մաքուր քաղաքում ապրելու իրավունքը ճոճում, գիշերը տարածքն առած օլիգարխը գող կատվի պես հերթական "զխկտանոցի" շենքն է կանգնեցնում` ընդ որում, դա անում է ակտիվիստների աչքերին նայելու  պատասխանատվությունից խաբս տալով: Միանշանակ վստահ եմ, որ այս պայծառ ու շատ հուզված երիտասարդները պայքարից հետ կանգնող չեն: Սրանք ազնվության ու արդարության պակասից գազազող, շատացող տեսակ են, եւ դա լավ է այդ տեսակի շատության իմաստով: Նրանք կապացուցեն, որ յուրաքանչյուր, թեկուզ չափազանց հուզված ու ցցուն շարժում, կյանք է ու առաջընթաց: Այնպես որ, ուրախ եմ նրանց ավյունի եւ պայքարի համար: Սակայն նույն այս երիտասարդների կողքին ու նրանց սատարելու եկածների մեջ "բորբոս" եմ տեսնում: "Հայտնի" համարվողները մի քանի օր առաջ այցելել էին ակտիվիստներին ու իրենց զորակցությունը հայտնել նրանց: Նախ` ովքեր են դրանք: Երվանդ Մանարյանի, Անահիտ Բախշյանի, Աշոտ Ադամյանի կողքին, ամենից երկար հարցազրույցը տվեցին Հայկոն եւ Հովոն: Ի դեպ, պարզվեց, որ նրանք տիրապետում են մայրենիին բավականին գովելի որակով: Բայց եթե հայտնիներ են այս տղաները, ապա եկեք հիշենք` ինչո՞վ: Եթե Հովհաննես Ազոյանն իր հարցազրույցներից մեկում մասնագիտական "մեղայականով" է հանդես գալիս, թե` կար մի ժամանակ, երբ փող էի աշխատում եւ անորակ բան էի ստեղծում, հիմա` էլ չեմ անի, ապա Հայկոն, որի կերտած հեռուստատեսային կերպարը շատերի զարհուրանքն է առաջացրել, նման բան կարծես չի ասել: Ավելին, ես ումի՞ց պետք է պատասխան պահանջեմ այն բանի համար, որ Հայկոյի կերտած մեղմ ասած "քյառթ" կերպարը կրկնօրինակման դաս է դարձել 10-12 տարեկան տղեկների 90 տոկոսի համար: Հայկոն, որ այդքան լավ խոսում է գրական հայերենով, չի՞ պատրաստվում իր քաղաքացիական գիտակցության եւ մասնագիտական վտանգավոր խոտանի հակադրությունը շտկել գոնե "ներողություն, փող շատ էր պետք, էլ չեմ անի"-ով: Ի վերջո, չի  կարելի չէ՞, առավոտյան ակտիվիստների պաշտպանած այգում կույս լինել, իսկ երեկոյան`հեռուստաեթերում անբարոյական: Մասնագիտական "գռդոնի" մասին մի անգամ չէ, որ գրել եմ:Բայց եթե օրինակս իմ կոլեգաներն են եղել, չի նշանակում, որ մյուս մասնագետները պետք է ասեն` սա իմ մասին չէ: Չէ՞որ, ամեն մեկն էլ գումար է վաստակում, որ հաց առնի, բայց եթե դա անում ես մատաղ սերունդն այլանդակելու գնով, ուրեմն քո առածից հացի հոտ չէ, որ կգա: Ինչքան էլ դու մաքուր օդի կողմնակից լինես, արածիդ (այն էլ այդքան տեւական ու նպատակային) պատասխանատվությունից չես ազատվելու:

Եվ երկրորդ հարցը: Երեք օր առաջ մտավորականներն ու հայտնիներն այգում էին: Իսկ այսօ՞ր, իսկ վա՞ղը: Թե՞ ոմանց համար ներկայացումն ավարտված է:

Սովի հետեւանքն ու զոռբի հաղթանակը

Հրազդանում քաղաքապետի ընտրությունը կեղծեց  հենց ինքը` ընտրողը: Ծախվեց 5000 դրամով: Հարցը 5000-ը չի եւ հարցը վախը չի: Իրականում մարդիկ այլեւս կորցնելու բան չունեին, սրանց խնդիրը հավատի մահն էր: Սա թարգմանեցի այսպես` ի՞նչ կապ ունի` թե ում կընտրեմ, մեկ է, անցնելու է իշխանամետը, "քյարս" գոնե մի օրվա ուտելիքը կմնա:

Սա համարում եմ վերջի սկիզբ: Ինչպես որ վերջի սկիզբ եմ համարում սեռասարսափների ու դրա հետ կապված դատական նիստերի մասին մանրամասները Ախթալայից: Եվ սա իսկապես վտանգավոր է: Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:

Միեւնույնն է` մի օր դուք էլ եք մեռնելու, ու արդար  դատաստանն առաջին հերթին ձեզպեսներին է սպասում: Եվ դուք վստահաբար գիտեք դա:

ՍՈւՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (13)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Պատմությունը ձեզ չի ներելու16:43 30/11/2011
Լրագրողական դաշտի որսն ու որսորդը09:46 02/11/2011
Bienvenue, monsieur Sarkosy! Բարի գալուստ, մսյո Սարկոզի13:12 23/09/2011
Լռություն, որ նման է դզզոցի09:04 15/09/2011
Ես ՀՀ քաղաքացի եմ` պոտենցիալ արտագաղթող16:29 28/07/2011
Ինտելիգենտի մունդիրը10:12 21/07/2011
Օրենք գռդոնի մասին09:12 06/07/2011
3 միլիոն հայ` հոգեւոր անարխիայի թակարդում13:24 21/05/2011
Հաղթանակի բեռը19:02 10/05/2011
7 ցավ, որ սպանում են Հայաստանը11:04 09/04/2011
Քաղաքացիական ճիճվակրության հետեւանքները11:39 02/03/2011
Անտրամադրություն12:03 09/02/2011
Մեր երկրի լվացքը16:49 12/01/2011
Ամանորի տոնը` "ապառիկով"20:19 22/12/2010
Անեծքի ուժը10:57 11/12/2010
Մեր մեջ առկա ինքնաքննադատության պակասի մասին15:02 20/11/2010
"Այստեղով երեւանցի’ն է անցնում"18:25 09/11/2010
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development