Այնպես, ինչպես կա
23 °
Երեւան
13:25:20
24
Մայիս


Լրահոս
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Աշուն, սեքս եւ յեղափոխութիւն. Հայ կինը ընդդէմ հայ տղամարդուն 1:0 12:04 26/10/2011

Հուրրա… հայ ժողովուրդը ունեցաւ իր առաջին սեքս սկանտալը. Եւ գրեթէ առաջին սեռային յեղափոխութիւնը:

Անժիկի մասին աղմուկը այնքան բարձր էր, որ հնարաւոր չէր խուսափիլ. բոլորս լսեցինք ու կարդացինք ու ծիծաղով փորձեցինք ներողամտաբար մօտենալ Անժելային: Միաժամանակ հարիւր հազարաւոր հայեր "Երկիր Մեդիա"յի վրայ անհամբեր սպասեցին Անժելա Սարգսեանի պատասխաններուն (նախագահ Սերժ Սարգսեանի հետ կապ չունի կը վստահեցնեն մեզ նախագահական պալատէն – հետաքրքրական է ինչքան շատ մարդ Սարգսեան ազգանունը կը կրէ) "Կռուախնձոր" ծրագրի տուած սուր հարցերուն պատասխանելով Անժելան վերջնականապէս պիտի յստակացնէր մեզ յուզող հարցերը, պատմէր իրականութիւնը համացանցի վրայ իր սիրականի կողմէ տարածուած մերկ նկարներուն, ամուսնու հանդէպ անհաւատարմութեան, դաւաճանութեան, մայրութեան եւ շատ շատ կարեւոր այլ բաներու մասին:

Մեղքս չթաքցնեմ, ես ալ անպայման ուզեցի տեսնել եւ լսել Անժելային: Թէեւ չյաջողեցայ գտնել սկանատալային  մերկ նկարները բաւարարուեցայ լսելով զրոյցը  սակայն եկուր տես որ Անժելայի հարցը այդպէս ալ չէ փակուած, քանի Անժելայի սիրականի մայրը որոշեր է իր կարգին սկանատալային յայատարութիւններ ընել եւ բացայայատել "Անժիկի իսկական մերկութիւնը":

Ինչո՞ւ կը խօսիմ Անժելայի մասին. որովհետեւ բարձրացուած աղմուկը, սոցիալական ցանցերու վրայ հարիւրաւոր, հազարաւոր ակնարկները կը վկայեն նիւթի այժմէականութեան մասին: Գրեթէ ամէն մարդ տեսակէտ ունի: Նոյնիսկ տեղ մը կարդացի, որ կան մարդիկ, որոնք զզուած են "Երկիր Մետիա" կայանէն եւ որոշած են ՀՅԴ շարքերէն դուրս գալ…. այո՛, ՀՅԴի շարքերէն դուրս գալ, ճիշդ կարդացիք:

Սակայն հետաքրքրական է, որ արտայայտուած մտքերուն, բարկութեամբ ու նողկանքով գրուած ակնարկներուն մէջ միշտ ու միշտ կը կրկնուին մի քանի բառեր. Հաւատարմութիւն, դաւաճանութիւն, սեքս, ընտանիք, ամօթ: Մէկ երկու  մէջբերում.

"Նա դաւաճանել է իր ամուսնուն եւ դա նրանց անձնական ու ընտանեկան գործն է ամօթալին ոչ թէ սեքսն է այլ դաւաճանութիւնը":

"…Այ եթէ, եթէ դաւաճանութեան խնդիր չլինէր ապա սեքսը կարող էր քննարկուել որպէս բնական պահանջ, նորմալ…":

"Այս բոլորի մէջ կայ մէկ հետաքրքրական երեւոյթ, աղջիկներու, փոխուած ու հանգիստ վերաբերմունքը սեքսի նկատմամբ":

"Ինչպէս ենք խեղդւում կարծրատիպերի մէջ, անհնարին է պատկերացնել…"

21րդ դար, եւ տակաւին հայ ժողովրդի սովորութային համակարգը "պեթոն"ի նման կը շարունակէ մնալ կարծր: Այդ համակարգի համաձայն կին թէ տղամարդ պէտք է դաստիարակուին իրենց դերին "լիարժէք" ծառայելու արմատացած գիտակցութեամբ: Բայց տարօրինակ  զուգադիպութեամբ համակարգը միայն ու միայն պարտաւորութիւններ կը բեռցնէ հայ կնոջ վրայ:

Հայ կինը պարտաւոր է հետեւիլ ընդունուած աւանդական յստակ չափանիշներու: Որո՞նք են այդ չափանիշները. հնազանդութիւն, հաւատարմութիւն, տնային աշխատանքներու նուիրուելու պատրաստակամութիւն, հայրիշխանական եւ նոր ընտանիքի մշակութային միջավայրին յարմարուողութիւն: Երեւի այսքանը կը բաւէ, աւելին ցանկագրելու կարիք չկայ, հասկնալու համար որ հայ կինը մեր հասարակութեան մէջ երկրորդ կարգի արարած է:

Երբեւիցէ մտածե՞ր ենք որ ինչ կրնայ ըլլալ եթէ պահ մը, կախարդական գաւազանով այս սովորութային համակարգը գլխիվայր ընենք: Եւ ահա ծուխի ետին կամաց կամաց կը բիւրեղանայ նոր հայ տղամարդը՝ հաւատարիմ, հնազանդ, տնային աշխատանքներու նուիրուելու պատրաստակամ,  շրջապատի կարիքներուն եւ յատկապէս կնոջ ընտանեկան հրամայականներուն յարմարուող:

Կը պատկերացնէ՞ք: Իհարկէ ոչ, քանի որ ամէն օր հակառակին փաստը կը տեսնենք:

Կինը մանկութենէն կը դաստիարակուի ընտանիքի շահերու պաշտպանութեան եւ հաւատարմութեան ու աւանդոյթներու պահպանման, հնազանդութեան ոգիով:

Ամուսինին՝ տղամարդուն հնազանդիլը  մինչեւ այսօր մեր հասարակութիւնը կը համարէ կնոջ կարեւոր պարտականութիւններէն մէկը: Ամուսնական հաւատարմութիւնը կնոջ կարեւորագոյն պարտականութիւնը եւ պարտաւորութիւնը կը նկատուի, եւ փոքր իսկ նահանջը ենթակայ է հասարակութեան կողմէ դաժան վերաբերմունքի, նոյնիսկ՝ պատիժի: Կինը պիտի լուռ համբերէ, հանդուրժէ ամուսնոյն բոլոր "սանձարձակութիւնները", քանի որ մենք, մեր հասարակութիւնը, կնոջմէ կը պահանջենք աւելի հանդուրժող ըլլալ, ողջախոհ ըլլալ:

Քանի կինը ամուսինին պատիւը կը նկատուի, եւ չես գիտեր ինչու այդ պատիւը ունի սեռային բնոյթ, կնոջ վարք ու բարքի սեռային իտէալին բնորոշ կը նկատուի պարկեշտութիւնը, հաւատարմութիւնը,  զիջողականութիւնը եւ սեքսը:

Հայաստանի գրեթէ բոլոր շրջաններուն մէջ, նոյնիսկ նորաստեղծ սփիւռքի տարածքին կը շարունակէ գերիշխել ընտանիքի նահապետական կենսաձեւը: Յատկապէս հարսերու  նկատմամբ կիրառուած սահմանափակումներու համակարգը անհասկնալի է: Կը բաւէ մտնել Երեւանի, Աբովեանի, Գիւմրիի, կամ Արցախի որեւէ տուն, ինչու ոչ նաեւ Պուրճ Համուտի կամ  Կլենտէյլի հայերու տուները՝  հասկնալու համար թէ ինչ տեղի կ՛ունենայ այնտեղ:

Նահապետական հայ ընտանիքէն ներս դեռ եւս կը  գործէ աշխատանքի սեռային բաժանման յստակ համակարգ: Օր մը իմ շատ սիրելի ընկերներէս մէկը՝  ատամնաբոյժ ուսանած, աշխատանքի չերթալը բացատրեց  հետեւեալով ձեւով. "Լսեր է՞ք այս  ասացուածքը: Տղամարդը դուրսի պատ է, կինը՝ ներսի":

Նայեցէք մեր հայրենական տնտեսութեան հիմնական ճիւղերուն եւ կը հասկնաք շատ բան: Քանի՞ կին կայ բնագիտութեան կամ երկրաչափութեան ոլորտի մէջ. քանի՞ տղամարդ կ՛աշխատի երեխաներու հետ մանկապարտէզի մէջ:

Անժելա Սարգսեանի չարչրկուած պատմութիւնը իր մէջ կը պարունակէ մեր հասարակութեան համար ամէնէն աւելի թապու նկատուող նիւթերէն մէկու ազատականացման փաստը: Յատկապէս ամօթի, պատիւի, հայ ընտանիքի գաղափարներու արդիականացումը արդէն մեր կամքէն անկախ ինքզինք կը պարտադրէ:

Վերջ ի վերջոյ մեծ գաղտնիք բացայայտած չենք ըլլար, եթէ ըսենք, որ մեր հասարակութիւնը արդէն տասնամեակներէ ի վեր կ՛ապրի  երկակի բարոյական արժէքներու համակարգով, մէկը տղամարդոց համար, միւսը՝ կիներուն: Տղամարդուն  համար արտօնուած է ամէն բան, կնոջ համար արգիլուած է ամէն ինչ:

Նիւթի մասին տեսակէտ ունեցող տղամարդ մը հետեւեալը կը գրէ սոցիալական ցանցին վրայ. "Հայ կնոջ մէջ հոգի չկայ, դեպրեսիւ ու անհրապոյր է հայ կինը արեւելեան եւ եւրոպացի կնոջ մի տարօրինակ խառնուրդ է, որը, գուցէ, որպէս կին եւ մայր յուսալի է, բայց որպէս կողակից՝ անհետաքրքիր"։ Ահա ինչ կը պատասխանէ Հայ կինը:

"Մեղաւոր է հայ տղամարդը, որ  երբեք ազնիւ չէ իր կնոջ հետ, նոյնիսկ ամենաազատամիտ հայ տղամարդը հոգիով ու մտածելակերպով արեւելքցի է… ու եթէ հայ կնոջ մէջ խառնուած է եւրոպացին ու արեւելքցին, ապա հայ տղամարդը մնացած է նոյն բռնի արեւելքցի ռամիկը, որ բարձրաձայն կը դատէ ազատամտութեան ու ազատ բարքերու մասին, բայց մտքով  կ'ըսէ, որ անոնք իհարկէ չեն վերաբերիր իր քրոջ ու կնոջ":

Կրկին այստեղ առաջատարը հայ կինն է: Կիներու եւ տղամարդոց հաւասար իրաւունքներու  եւ հնարաւորութիւններու ապահովումը  ժողովրդավարական, իրաւական, սոցիալական պետութիւն կառուցելու եւ քաղաքացիական հասարակութիւն կերտելու ամէնէն կարեւոր նախապայմանն է:

Թերեւս մենք արդէն բռներ ենք նորմալ հասարակութիւն ըլլալու ճամբան:

Թերեւս մեր հասարակութիւնը սեռային յեղափոխութեան շեմին է:

Երբեմն յեղափոխութիւնները կը սկսին անշշուկ:

ՍԻՒԶԱՆ ԽԱՐՏԱԼԵԱՆ


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (7)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Երբ ճանճերը կը փակեն բերանս19:59 07/03/2012
Յունաստանէն մինչեւ Հայաստան՝ երբ խնամին եւ բարեկամը կը լուծեն մեր հարցերը10:12 01/03/2012
Պատրա՞ստ ենք մեր բարձր կրունկները աղբանոց ղրկելու…15:49 15/02/2012
Սերունդներու պատերա՞զմ, թէ մեր գիտցած դասակարգային պայքարը12:25 19/10/2011
Ժողովրդավարութեան անխուսափելի ճամբան 17:27 19/09/2011
Վախը՝ հայ մարդուն մղիչ ուժը14:55 16/06/2011
Քուէն ո՞ւժ է, թէ միայն դրամը կը խօսի16:47 08/06/2011
Կուսակցութիւններու անդամներու թիւի անկումը պէտք է մտահոգէ բոլորս16:50 01/06/2011
Համայնքային ռեսուրսներու իւրացումը կը սպառնայ մեր գոյատեւման21:16 20/05/2011
Համերաշխութեան խթանման նոր քայլ կամ "Տաշիր 2011"ի դասերը10:01 21/04/2011
Ես տոլմա պատրաստել գիտեմ, իսկ դուն գիտե՞ս15:16 13/04/2011
Հայ մարդու կնամեծարութիւնը եւ քաղաքական կեանքի փակ դռները11:11 31/03/2011
Արտանետումի պարագային ինչ պիտի ընենք մենք եւ Մեծամորի աթոմակայանը19:38 18/03/2011
Ի՞նչ պարտական Է Հայաստանը աշխարհասփիւռ հայութեան14:06 15/03/2011
Ո՞րն Է մեր "Ամերիկեան երազը" կամ նոր շարադրանքի հրամայականը16:54 12/03/2011
Հայեացք Եւրոպայէն20:02 09/03/2011
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Շիքակօ չմեկնելու բուն շարժառիթը

ՕԹԱՆ-ի (ՆԱԹՕ) Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՕԹԱՆ-ի ձեւակերպումը կը հակասէ ...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

"Ծովից նավ է գալիս, զգույշ..."

...Նավից շատերն իջան, այդ թվում մի տարեց զույգ, երկուսն էլ ձյան նման ճերմակ մազերով, իսկ տղամարդը մի ձեռքով կնոջ ձեռքն էր բռնել, մյուսով իրենց բաց շագանակագույն ծանրոցը: Նրանք մոտեցան ծովին մոտ՝ ասես ծովի մեջ դրված նստարանին ու իրար կողքի նստելով` նայեցին ծովի հեռուն...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նախագահը բոյկոտում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինչպես երկու տարի առաջ՝ 2010 թվականին Լիսաբոնում, այնպես էլ այս օրերին Չիկագոյում ընթացող Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է արտգործնախարարի մակարդակով:
Սիրանի սյունը

Սիրան

Ոլորաններում

...Ես սթափ էի, հոգիներն ինձ հրեցին, եւ երեւի արդեն դժոխքում են, երեւի արդեն սուր եւ բութ ցավեր ունեն, հաստատ չեն կարողանում ձախ ոտքը գետնին դնել, հաստատ ցավից սրտերը թուլանում են, իսկ դժոխքում սայլակ եւ ցավազրկող դեղեր չկան:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Հարգելի ուղևորներ...

Այս օրերին բոլորը խոսում են ընտրություններից, հնարավոր կոալիցիաների ձևաչափից, ՀՀԿ գործադիր մարմնի երկու ժամ տևած նիստից, որն ի դեպ, ոչինչ չի հստակեցրել, խոսում են DIY ակումբի հրդեհից, համեմատում Ծոմակի և որոշ քաղաքական, պետական և մշակութային գործիչների Թուրքիա կատարած այցերը...
Աշոտ Վավյանի սյունը

Աշոտ Վավյան

Երազելու երկու պայմանը

Երազելը չափից ավելի պատասխանատու գործ է, և նախքան երազանքներ հորինելը հարկավոր է մի լավ ծանրութեթև անել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են իրականություն դառնալ:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Փորձելով արդարացնել

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանը մտածում է այսպես. եթե հիմա որեւէ այլ ուժ գա իշխանության, այն անպայման կտանի երկիրը կործանման, հետեւաբար չի կարելի թույլ տալ դա եւ պետք է ամեն գնով պահել իշխանությունը:
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-47

Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

"Մե ուրախություն, մե ծիծաղ"

...Վայ, էնքան ծիծաղելի, էնքան հավես բաներ են ասում, մարդ իմանալով հանդերձ, որ խաբում են, էլի բերանը բաց՝ լսում է...
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Համազգային ուխտի մերօրեայ հրամայականը...

Ո՞րն է, սակայն, հայոց պահանջատիրութեան ներկայ փուլի հրամայականը: Պատասխանը պարզորոշ է` թուրքական համապետական ժխտողականութեան դէմ ...
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Ծո, հըբը քեզի պե՞տք է

Ձեզ պատրաստվում են խաբել, սիրելի հայրենակիցներ: Ոմանք դա կանեն գիտակցելով, ոմանք` անգիտակցաբար, ոմանք` ձեր աչքերի մեջ նայելով, ոմանք` հայացքը թաքցնելով, ոմանց կթվա, թե դա անում են հանուն հայրենիքի...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Տնաքանդներն ու "բուտիկաշենները" փոխվողը չե՛ն

Վատագույն դեպքում` Սալմանյանների ընտանիքը եւս կհամալրի երկրից հեռացողների ցանկը, լավագույն դեպքում` եւս մեկ արտերկրացի բարերար բնակարան կնվիրի տնաքանդների ու "բուտիկաշենների" կառավարած երկրում գոյատեւելու դժբախտությունն ունեցած այս ընտանիքին:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Վերադարձնենք պետությունը

Մենք ետ ենք պահանջում "մեր" փողերը, հանքերը, սուպերմարկետները, թանկանոց պոռնիկների պես գրավիչ ավտոմեքենաներն ու աշխարհ տեսնելու հնարավորությունը ու մեկ է՝ նույն ապակողմնորոշող ու կլանող բեռը սեղմում է ներսից...
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Երբ ճանճերը կը փակեն բերանս

Ժամանակի ընթացքին, պայմաններուն յարմարուելու մեր "ձիրքը" կը դառնայ նախ մեքենական, ապա կը վերափոխուի հաւատարմութեան. հաւատարիմ եղիր քու թագաւորին, որովհետեւ ան է, որ կրնայ լուծել բոլոր խնդիրները, քանզի թագաւորը օդի նման անհրաժեշտ է բարիին համար, արդարին պաշտպանութեան համար:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development