Այնպես, ինչպես կա
-10 °
Երեւան
03:06:59
23
Փետրվար


Լրահոս
17:32 22/02/2012"Ես"-ից` "Մենք"
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Հ.Թամամյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան 10:13 28/01/2012

Հատուկ քննչական ծառայությունում  ավարտվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հ. Թամամյանի,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ  Ա. Պողոսյանի եւ  ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վ. Խանզադյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում  ձեռք բերված ապացույցների համաձայն` 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաեւ Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրների կողմից հիշյալ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ Հ. Թամամյանը, տեղեկացված լինելով, թե ովքեր են կատարել հանցագործությունը, ինչպես նաեւ իմանալով, թե որտեղ են թաքցված հանցագործության գործիք հանդիսացող զենքերը, ձեռնպահ է մնացել տեղեկությունները ստուգելու եւ հանցագործության գործիք հանդիսացող զենքերը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելուց: ՀՀ ոստիկանությունում գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ հրահանգի 172-րդ կետի պահանջի խախտմամբ՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հ. Թամամյանը ոչնչացրել է չբացահայտված  հանցագործության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում վերահսկման դրված եւ 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում   Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաեւ Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրների առնչությունը հաստատող տեղեկություններ պարունակող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագիրը:

Բացի այդ, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է նաեւ, որ Հ. Թամամյանը կազմակերպել ու փաստացի ղեկավարել է 2010թ. մայիսի 12-ին Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում Ա. Ահարոնյանին եւ Պ. Գրիգորյանին հրազենային ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու եւ Խ. Մկրտչյանին սպանելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության բացահայտման ուղղությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական գործողությունները:

Մասնավորապես` Վ. Բաղդասարյանին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու եւ վերջինիս մեղավորությունը հիմնավորող ապացույցները նախաքննական մարմնին խեղաթյուրված ներկայացնելու նպատակով Հ. Թամամյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. այն է`  թաքցրել է իրեն հայտնի դարձած վերոհիշյալ հանցագործության կատարմանը Վ. Բաղդասարյանի մասնակցությունը եւ միջոցներ չի ձեռնարկել Խ. Մկրտչյանի սպանության դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությաբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Թամամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, Վ. Խանզադյանին եւ Ա. Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Հիշեցնենք, որ Խաչիկ Մկրտչյանի սպանության մասով քրեական գործը՝ 2 մեղադրյալի վերաբերյալ դատարան է ուղարկվել 2011 թվականի մարտին: Ըստ այդմ՝ Վռամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով, իսկ Դավիթ Սանդալջյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 4-րդ մասով: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  2011թ. նոյեմբերի 11-ի դատավճռով հիմնավորված է համարվել առաջադրված մեղադրանքներն ու դատապարտվել ազատազրկման:

Ինչ վերաբերում է Հակոբ, Հովսեփ Հովհաննիսյանների ու Սպարտակ Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու  դրվագին, ապա այս մասով նույնպես քրեական գործը դատարան է ուղարկվել 2011 թվականին:  Արթուր Մարտիրոսյանին և Հրաչյա Պետրոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Արամ Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով,  235-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-235-րդ հոդվածի 1-ին մասով: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունն ավարտվել է եւ  սկսվել  դատական վիճաբանությունների փուլը:

Տեղեկացնում են ՀՀ դատախազությունից։


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Եղանակը Հայաստանում21:35 22/02/2012
"Երևան Ջուրը" տեղեկացնում է21:04 22/02/2012
Ձեռնարկատերերի փոխհատուցումը չի կարող գերակայել Երևանի բնակիչների շահին 19:57 22/02/2012
Հանրապետական ճանապարհները բաց են, նույնիսկ՝ Սելիմի լեռնանցքը19:16 22/02/2012
"Հայ ժողովուրդը վայելում է մեր հարգանքը, և մենք նրա կողքին ենք"19:11 22/02/2012
Այս պահին՝ Մաշտոցի պուրակում17:18 22/02/2012
Սիրիայում երկու օտարերկրյա լրագրող է սպանվել17:09 22/02/2012
Կենգուրուների մրցույթ16:49 22/02/2012
"Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին" օրենքի նախագիծը հետ կվերադարձվի16:47 22/02/2012
Հայաստանից Ռուսաստան գրեթե 32 հազար քաղաքացի է մեկնել 16:36 22/02/2012
Հելսինկյան ասոցիացիայի զեկույցը. "Նաիրի Հունանյանը` քաղբանտարկյալ, "Եհովայի վկաները"` գերիներ"15:25 22/02/2012
Չնայած ծանր եղանակային պայմաններին՝ "ՀԿԵ" ՓԲԸ-ի բոլոր գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի 14:56 22/02/2012
Լեզվին վերաբերող դրույթներ` նախընտրական ծրագրերում 11:46 22/02/2012
Բայանդուր Հովհաննիսյանը հացադուլը դադարեցրել է, բայց…11:38 22/02/2012
Հայ գրոսմայստերները` Եվրոպայի առաջնությունում11:26 22/02/2012
Գիտնականները պարզել են գլխուղեղի ծերացման ժամանակը10:59 22/02/2012
Սեյրան Օհանյանն ընդունել է Անդրեյ Սորոկինին10:56 22/02/2012
Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են10:55 22/02/2012
Report!am-ի արձագանքը. Հիմա Հայաստանում հացադուլի ժամանակ չի՞10:41 22/02/2012
ԴԱՀԿ ղեկավարը` արդարադատության գեներալ- մայոր10:32 22/02/2012
Այնուամենայնիվ
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Կենգուրուների մրցույթ

Եվ ահա այն բանից հետո, երբ Դմիտրի Անատոլիևիչի թանաքը հազիվ է չորացել հրամանագրի ներքևում, Աշոտյանը գործի է անցել ու զարգացրել "ռուսաց թագավորի" հանճարեղ գաղափարը: Նա մտածել-մտածել է ու պարզել, որ Ռուսաստանի...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Հայաստանը մաշվում ու արյունաքամ է լինում

Այս իրավիճակին՝ ՀՀԿ-ի քաղաքական և տնտեսական մենատիրությանը, հնարավոր է վերջ տալ, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն ու ընդդիմությունը ճիշտ գնահատեն իրենց ուժերն ու հնարավորությունները և միացյալ ճակատով պայքարեն ՀՀԿ-ի դեմ։
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Ու "պարտվում է Հայկը"

Այստեղ է, որ բոլորս պետք է ոտքի կանգնենք ու գոչենք`ստո’պ: Ձեր լափի համար, ձեր անցավոր փառքի համար, ձեր ստամոքս լցնելու անկուշտ մարմաջի համար մի’ սրբապղծեք սրբերին, մի’ ծառահատեք այգիներն ու քաղաքը, մի’ մոխրացրեք սովածի հավատը, մի’ տվեք ձեր որդիներին հարուստ այլասերվածներին` լլկելու:
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Քաղաքական ուժերի իրական եւ "գծած" վարկանիշները 3

Երկու ամիս անց պատկերը շատ չի փոխվել: Հիմնական փոփոխությունն այն է, որ, կարծում եմ, իշխանության վերնախավում հասկացել են, որ ամեն ինչ սահուն անցկացնելու համար թերեւս հարկ է վերանայել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի տոկոսները եւ ըստ այդմ առաջինինը նվազեցնել երեք տոկոսով, երկրորդինը` նույնքանով բարձրացնել:
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Պատրա՞ստ ենք մեր բարձր կրունկները աղբանոց ղրկելու…

Կեանքի մէջ չես յաջողիր,- ըսաւ խարտեաշ մազերով, անկողինէն նոր ելածի ու անխնամ արտաքինի տպաւորութիւն թողնող, սակայն լաւ ուսումնասիրուած սանտրուածքով ամերկուհին,- այնքան ատեն որ կ՛ենթարկուիս ուրիշի խաղի օրէնքներուն:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Վարչապետի կիրակի

Գուցե արժեր մինչեւ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը մի օրենսդրական նախաձեռնություն էլ կյանքի կոչել` տարվա ընթացքում մի քանի կիրակիներ վարչապետի "կուսակցական կարիքների" բավարարմանը հատկացնելու մասին` դրանք, անշուշտ, կոչելով վարչապետի կիրակի:
Ա. Մ.ի սյունը

Ա. Մ.

Առաջարկ մտահոգ քաղաքական ուժերին

Ո՞վքեր են պոտենցիալ "ընտրակաշառվողները": Համաձայնենք, որ դրանք անապահով խավի այն ներկայացուցիչներն են, ում մոտ հասարակական շահի գիտակցումը հեռու է ձեւավորված լինելուց եւ ովքեր առաջնորդվում են բացառապես անձնական շահով: Իսկ ո՞վքեր են “ընտրակաշառողները”...
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-36

Ուշանալով՝ դու ինչ-որ բանի ճիշտ ժամանակին ես հասնում:
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Բումերանգ` "Անատոլական գարուն"-ի հեռանկարով...

Ստրատեգիական անխուսափելի սայթաքումները ի վերջոյ բերելու են նրան, որ բումերանգային "օրինաչափութեամբ" "Արաբական գարուն"-ի վերջաւորութեան կուրւագծւի "Անատոլական գարնան" հեռանկարը...
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Մերձեցում-թափանցման թուրքական օրինակը

Նախադրյալները նախանշում են, որ Անկարայի թափանցողական մերձեցումը քաոսային այլ իրավիճակներ է նախապատրաստում Սիրիայի համար...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

Սուրբ Սարգիսն ու համամասնական մեկ ցուցակը

... քանի որ աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում պարադոքսաբար քաղաքականությունը շատ շատերին է հետաքրքրում, եղան ավելի շատ քաղաքական երազներ, ճիշտ է` "աղաբլիթի սկզբունքով":
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

"Գործիքավորում"

...Խոսքն այն մասին չէ, որ լրագրությունը մեզանում բարձրագույն մակարդակի վրա է, եւ որ լրագրողներն այլեւս սովորելու տեղ չունեն, այլ այն, որ մեր պաշտոնյաների պատկերացմամբ` իրենց ղեկավարած ոլորտների նկատմամբ հասարակության մեջ արմատավորված անվստահության պատճառը ոչ թե սեփական թերացումներն են, այլ լրագրողների աշխատանքի որակը:
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

Շարժասանդուղքի վրա

Ժամանակն այսպես թե այնպես սահում է՝ կանգնած ենք մենք, թե ընդառաջ ենք գնում ինչ-որ բանի։ Ճիշտ՝ վեր բարձրացող շարժասանդուղքի պես։
Սիրանի սյունը

Սիրան

Հոտած ձկներ

Հապա ձեր տոնական սեղանին նայեք: Ինչպիսի~ ճոխություն: Այս տարի ավելի շշմեցուցիչ է, քան նախորդ տարի` խոզի ազդր, կոկորդիլոսի գլուխ, փղի կնճիթ…
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Տարվա վերջում կարծիքները համընկան

Մեր օրերում ժամանակից առաջ վազելն արդեն օրինաչափ է: Հանրապետության գլխավոր եղևնին էլ սկսեցինք տեղադրել դեռ դեկտեմբերը չսկսված:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Ազգայնականն ու "ռեակցիան"

"Կառավարության ԲԱՐԵփոխման հետևանքով քաղաքացի Չստիկյանը սնանկացավ, և քանի որ մեկ այլ ԲԱՐԵփոխման արդյունքում ուսումնառության տարիներին պատշաճ գիտելիքներ չէր ստացել այլ գործունեությամբ զբաղվելու համար, իսկ մի ավելի վաղեմի ԲԱՐԵփոխման շնորհիվ զրկվել էր հոգևոր-բարոյական դաստիարակությունից` կախվեց: Կեցցե՜ առաջադիմության անդառնալի ընթացքը..."։
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:
Մհեր Արշակյանի սյունը

Մհեր Արշակյան

Ընտրությունս կայացրել եմ

"Լինե՞լ, թե` չլինել": Արքայազն Համլետին տանջող հարցն է: Այսինքն, հանգիստ թողնե՞լ արքայասպանին, թե` չթողնել: Իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացնում Համլետը, որովհետեւ...


©2012 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development