REPORT!AM
REPORT!AM
"БОЛЬШИЕ ПЕРЕМЕНЫ"
    <description>Փոխվում է Հանրային հեռուստաընկերության տնօրենը, փոխվում է Հանրային ռադիոյի տնօրենը, փոխվում է "Հայլուրի" ղեկավարը, փոխվում է նախագահի մամուլի խոսնակը, փոխվում է Ազգային Ժողովի հասարակության հետ կապերի վարչության պետը, փոխվում է "Ազատամտության" խմբագիրը, ի՞նչ է դրանից փոխվելու:</description>
«Երեւան ջուրը»  տեղեկացնում է
    <description>"Երեւան ջուրը"  տեղեկացնում է                              "Երեւան ջուր" ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ. մարտի 15-ի ժամը 10.00 մինչեւ մարտի 16-ի ժամը 10.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս, Մամիկոնյանց, Վրացական, Գրիբոյեդով, Գր.Արծրունի, Մալխասյանց, Արղության, Ադոնց, Ռիգայի, Ա.Խաչատրյան փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:  Իսկ մարտի 16-ի ժամը 10.00 մինչեւ մարտի 17-ի ժամը 10.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ֆուչիկի փողոցների իրենց նրբանցքներով, 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի 1-7 հարկերի, Հանրապետական հիվանդանոցի եւ հարակից տարածքների, ինչպես նաեւ Դավիթաշեն գյուղի ջրամատակարարումը:</description>
Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել գնի շուրջ
    <description>Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել գնի շուրջ  "Ադրբեջանից գնվող բնական գազի գների շուրջ վերջնական պայմանավորվածություն առայժմ ձեռք չի բերվել",- ինչպես տեղեկացնում է թուրքական "Վաթանը", այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Յիլդիզը: Նա նշել է, որ բանակցություններում երեք հարց է քննարկվել` գազի գինը, 2016-2017 թվականներին նախատեսվող "Շահդենիզ" նախագծի գազի գնման ծավալներն ու արժեքը եւ գազի տրանզիտի գինը: Թուրք նախարարը նշել է, որ բանակցություններում տարաձայնություններ չկան: "Սակայն կարծում եմ, որ հայկական հարցում խնդիր կա: Կարծում եմ, որ մենք չենք կարողացել Ադրբեջանին լիովին համոզել, որ Թուրքիան չի համաձայնի որեւէ որոշման, եթե Իլհամ Ալիեւը դեմ լինի դրան: Դրա պատճառով էլ փոխըմբռնում դեռ չկա",- ասել է Յիլդիզը:</description>
Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետին
Ռուսաստանի ու Հնդկաստանի շահերը համընկնում են
    <description>Ռուսաստանի ու Հնդկաստանի շահերը համընկնում են  Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Հնդկաստանի շահերը, որպես ռազմավարական գործընկերներ, համընկնում են: Նրա խոսքով, երկկողմանի հարաբերությունների ներկա փուլի խնդիրն է զարգացնել այն ամենը, ինչ ձեռք է բերվել դեռ խորհրդային տարիներին: Պուտինը հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ի աջակցությամբ "Հնդկաստանի տնտեսության աճի հիմքն է ստեղծվել":</description>
Ոստիկանական մինի-բաժանմունքների փորձնական ծրագիր
    <description>Ոստիկանական մինի-բաժանմունքների փորձնական ծրագիր  Աժ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովում այսօր քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության շրջանակներում մի ծրագրի, որն առայժմ փորձարկվելու է միայն Երեւանի Արաբկիր համայնքում: Ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Օսիկյանի պարզաբանմամբ` պետք է ստեղծվեն բնակելի թաղամասերին մոտ ոստիկանական  հենակետեր, ըստ էության, ոստիկանական մինի-բաժանմունքներ, ինչը պետք է ապահովի բնակչություն-ոստիկանություն կապը ու հեշտացնի հանցագործությունների մասին տեղեկացնելու գործընթացը:</description>
ԸՍՏ ՖԱՍԻԵԻ՝ ԿՈՍՈՎՈՆ ՈւՐԻՇ Է
Պայթյուն Լահորում. կան զոհեր (լրացված)
    <description>Պայթյուն Լահորում. կան զոհեր (լրացված)  Պակիստանի արեւելյան Լահոր քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել: Ոստիկանների վկայությամբ` առնվազն մեկ ռումբ է պայթել: Զոհվածների թիվը հասել է 39-ի, կան տասնյակ վիրավորներ:</description>
Նյու Յորքի ռեստորաններում կարգելվի՞ աղի օգտագործումը
    <description>Նյու Յորքի ռեստորաններում կարգելվի՞ աղի օգտագործումը  Նյու Յորքի ռեստորաններում հնարավոր է՝ արգելվի աղի օգտագործումը: Նոր օրինագծի համաձայն, օրենքը խախտելու համար ռեստորանատերերը ստիպված կլինեն հազար դոլար տուգանք վճարել: Օրինագծի հեղինակը քաղաքի խորհրդարանի պատգամավոր Ֆելիքս Օրտիսն է , ով կարծում է, որ հաճախորդներն իրենք պետք է որոշեն աղի ուտեստներն իրենց անհրաժեշտ են, թե` ոչ:  Նյու Յորքի գրեթե 1.5 մլն բնակիչ արյան բարձր ճնշում ունի, իսկ նոր օրինագիծը կստիպի ավելի քիչ նատրիում օգտագործել, որը վատ ազդեցություն է ունենում նրանց առողջության վրա:  Տեղի ռեստորանատերերի շրջանում այս նախագիծն արդեն բողոքի ալիք է բարձրացրել։</description>
Լեւոն Զուրաբյան. «Փորձում ենք այնպես անել, որ չմեղադրվենք փաստերը չափազանցնելու մեջ»
Մի զեկույց էլ պետաիրավականը կգրի
    <description>Մի զեկույց էլ պետաիրավականը կգրի  Աժ պետաիրավական հանձնաժողովի  այսօրվա նիստում որոշվել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ընթացքում, բացի միջազգային այս պայմանագրի վերաբերյալ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցից, պետք է լինի նաեւ պետաիրավականի հարակից զեկույցը: Այս մասին հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը: Ենթադրվում է, որ զեկույցում տեղ կգտնեն հարցի իրավական-քաղաքական կողմին վերաբերող այնպիսի դրույթներ, որոնք առկա էին Սահմանադրական դատարանի հայտնի որոշման պրեամբուլայում:</description>
Երկրաշարժ  Ճապոնիայում
    <description>Երկրաշարժ  Ճապոնիայում  Տոկիոյի հարեւանությամբ գտնվող Իբարակի պրեֆեկտուրայում 4.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում են Ճապոնիայի օդերեւութաբանական գլխավոր վարչությունից: Երկրաշարժի Էպիկենտրոնը  եղել է 50 կիլոմետր խորության վրա: Երկրակեղեւի տատանումները զգացվել են 7 շրջանում, այդ թվում եւ Տոկիոյում: Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: Ցունամիի վտանգ չկա։</description>
Փոխհատուցում Նյու Յորքի փրկարարներին
    <description>Փոխհատուցում Նյու Յորքի փրկարարներին  Նյու Յորքի իշխանությունները համաձայնել են փոխհատուցում վճարել հազարավոր փրկարարներին, որոնք 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո աշխատել են փլատակներում: Փոխհատուցման ընդհանուր չափը կկազմի 657.5 մլն դոլար: Խոսքը տասնյակ հազարավոր հայցվորների մասին է, որոնք պնդում են, որ օդում տարածված շինարարական փոշին ու ծուխը մեծ վնաս են հասցրել իրենց առողջությանը: Հայցվորների առնվազն 95 տոկոսը պետք է համաձայնի փոխհատուցման չափին, որպեսզի այն հաստատվի: Որոշումը պետք է հաստատի նաեւ դատարանը: Անհատական փոխհատուցումը կտատատնվի մի քանի հազարից մինչեւ մեկ միլիոնից ավելի դոլար` կախված առողջությանը հասցված վնասի չափից:</description>
Ղազախստան. ջրամբարների պատնեշի փլուզումից տուժել է 2 գյուղ
    <description>Ղազախստան. ջրամբարների պատնեշի փլուզումից տուժել է 2 գյուղ  Ղազախստանի Ալմաթիի մարզում ամբարտակի ջուրը երկու գյուղ է ջրատակ արել. կան զոհեր: Տեղումների եւ ձնհալի պատճառով պատնեշը փլուզվել է` ավերելով 820 բնակիչ ունեցող գյուղի հիմնական մասը: Բնակիչների մեծ մասը տարհանվել է: Իսկ Կիզիլ Ագաշ ջրամբարում տեղի ունեցած վթարի հետեւանքով երեք հազար բնակիչ ունեցող համանուն գյուղն է ջրատակ եղել: Այստեղի բնակչության հիմնական մասը եւս տարհանվել է:</description>
Պայթյուն Լահորում. կան զոհեր
    <description>Պայթյուն Լահորում. կան զոհեր  Պակիստանի արեւելյան Լահոր քաղաքում պայթյունէ տեղի ունեցել: Ոստիկանների վկայությամբ առնվազն մեկ ռումբ է պայթել: Զոհվել է 8 (այլ տվյալներով՝ 11), վիրավորել՝ 20 ավելի մարդ։</description>
Լեւոն Զուրաբյան. «Այս ամենը կհասցնի սոցիալական բունտի»
    <description>Լեւոն Զուրաբյան. "Այս ամենը կհասցնի սոցիալական բունտի"  "Առկա սոցիալական անկումը բավարար է 7 անգամ արտահերթ ընտրություն անցկացնելու համար: Այս ամենը կհասցնի սոցիալական բունտի, անգամ եթե մենք փորձենք դա թույլ չտալ",-այդպիսի կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը "Արցախ" ակումբում։</description>
«Որքան շուտ Լեռնային Ղարաբաղը մասնակից դառնա ընթացող բանակցություններին, այնքան լավ», բայց...
    <description>"Որքան շուտ Լեռնային Ղարաբաղը մասնակից դառնա ընթացող բանակցություններին, այնքան լավ", բայց...  "Որքան շուտ Լեռնային Ղարաբաղը մասնակից դառնա ընթացող բանակցություններին, այնքան լավ",- այսօր Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Ֆրանսիացի համանախագահը նշեց, որ շատ արդար է, որ ԼՂ բնակչությունը նույնպես ցանկանում է մասնակից լինել այն բանակցություններին, որոնք շոշափում են իր կենսական շահերը, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ԼՂ բոլոր բնակիչները, այդ թվում` նրանք, ովքեր ապրում էին այդ տարածքում նախքան հակամարտությունը, վերադառնան իրենց նախկին բնակավայրերը:  "Երբ մարդիկ խաղաղության մեջ կապրեն եւ իրար հարեւաններ կհամարեն, եւ այն մարդիկ, ովքեր նախկինում ապրում էին այնտեղ՝ վերադառնան, այդ ժամանակ նրանք իրավունք ունեն պահանջելու, որպեսզի մասնակցեն բանակցություններին",- ասաց Ֆասիեն` ընդգծելով, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը:</description>
Պարաօլիմպական X խաղեր
    <description>Պարաօլիմպական X խաղեր  Վանկուվերում այսօր մեկնարկում են X պարաօլիմպական խաղերը: Մրցումներին կմասնակցեն շուրջ 300 հազար մարզիկ շուրջ 50 երկրից: Մարզիկները կմրցեն 5 տիպի մարզաձեւում` լեռնադահուկ, բիաթլոն, կերլինգ, դահուկավազք եւ հոկեյ:</description>
Բեռլինում անց է կացվում ITB ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
Կոսովոյի եւ Ղարաբաղի տարբերությունները` ըստ Ֆասիեի
    <description>ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն այսօր Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի "Ռոուզ Ռոթ" սեմինարի ժամանակ հայտարարել է, որ Կոսովոյի իրավիճակը բացարձակապես համեմատելի չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: "Առաջին հերթին Կոսովոյի հակամարտությունը եղել է մեկ երկրի ներսում, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի դեպքում հակամարտությունը, լինելով մեկ երկրի` Ադրբեջանի ներսում, նաեւ երկու առանձին երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ էր":</description>
3 գնացք չի կարողանում շարունակել ճանապարհը
    <description>Բաքու-Տյումեն, Տյումեն-Բաքու, Խարկով-Բաքու  ուղերթների 3 մարդատար գնացք (շուրջ 70 ուղեւորներով) չի կարողանում շարունակել ճանապարհը երեկ Դաղստանի երկաթուղագծում տեղի ունեցած  պայթյունի պատճառով։ Հիշեցնենք, որ 14 վագոն էին գծերից դուրս եկել։</description>
ՀՀ արտգործնախարարը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
    <description>ՀՀ արտգործնախարարը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ  Մարտի 16-ին Փարիզում կկայանա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն այսօր, Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի "Ռոուզ Ռոթ" սեմինարի ժամանակ: Փարիզյան հանդիպման ժամանակ կքննարկվեն Մադրիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ Հայաստանի առաջարկությունները:</description>
«Շատ կցանկանայի, որ Գարեգինը Բաքու գա»
    <description>"Շատ կցանկանայի, որ Գարեգինը Բաքու գա"  Ապրիլի 27-29-ը Բաքվում կանցկացվի աշխարհի կրոնականան առաջնորդների վեհաժողովը:  Ինչպես տեղեկացնում է "ԱզերԹաջը", այդ մասին հայտնել է Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն:  Վեհաժողովում սպասվում է 150 կրոնական գործիչների մասնակցությունը: Փաշազադեն չի բացառել, որ վեհաժողովին կհրավիրվի նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: "Շատ կցանկանայի, որ Գարեգինը Բաքու գա",- ասել է հոգեւոր առաջնորդը:</description>
Հորդանանի Արեւմտյան ափը 48 ժամով շրջափակվել է
    <description>Հորդանանի Արեւմտյան ափը 48 ժամով շրջափակվել է  Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը կարգադրել է 48 ժամով շրջափակել Հորդանան գետի Արեւմտյան ափը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։  Որոշումն ընդունվել է Երուսաղեմում ստեղծված լարվածության պատճառով։ Այլ մանրամասներ նախարարը չի հայտնել։</description>
Շվեդիայի արտգործնախարարը կոչ է անում չքաղաքականացնել պատմական փաստերը
    <description>Շվեդիայի արտգործնախարարը կոչ է անում չքաղաքականացնել պատմական փաստերը  Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը կոչ է արել չքաղաքականացնել պատմական փաստերը` մեկնաբանելով Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը:  Բիլդտի խոսքով, Ցեղասպանության փաստի ճանաչումը կխափանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Շվեդիան, նախարարի խոսքով, կողմնակից է համատեղ հանձնաժողովի ստեղծմանը, որ պետք է քննի "Ցեղասպանության փաստը":</description>
«Scorpions»-ը դեմ է ավելորդ շքեղությանը
Հրդեհ խնձորի այգում
    <description>Հրդեհ խնձորի այգում  Մարտի 11-ին, ժամը 15.30-ին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում` "Դեմեր" կոչվող հողատարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.30-ին, մարվել` 17.00-ին:  Լ. Դունամալյանին պատկանող խնձորի այգում այրվել է 7000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ 15 ծառ:</description>
Օբամայի վարկանիշը շարունակում է նվազել
    <description>Ամերիկացիների գրեթե կեսը հավանություն է տալիս երկրի նախագահ Բարաք Օբամայի գործունեությանը: Այս մասին վկայում են  Gallup հետազոտական ծառայության հրապարակած ավելի քան հազար ամերիկացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները: Սոցիոլոգների տվյալներով, ամերիկացիների 46 տոկոսը գտնում է, որ Սպիտակ տան ներկա ղեկավարը լավ է կատարում իր աշխատանքը, իսկ 45 տոկոսը հակառակ կարծիքն ունի: Փետրվարին Օբամայի վարկանիշային ցուցանիշները համապատասխանաբար 50 եւ 43 տոկոս էին:</description>
Մամեդյարովի կարծիքով
    <description>Ադրբեջանի արտգործնախարար Էլմյար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Երեւանը համաձայնի նորացված Մադրիդյան սկզբունքների հետ:</description>
Սոմալիում քաղաքացիական պատերազմը՝ նոր զոհերի պատճառ
    <description>Սոմալիում քաղաքացիական պատերազմը՝ նոր զոհերի պատճառ  Ամենաքիչը 35 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են Մոգադիշոյում Սոմալիի կառավարական զորքերի եւ իսլամիստ-գրոհայինների միջեւ բախման արդյունքում։  Կառավարական զորքերը եւ Աֆրիկյան միության ռազմական առաքելության ստորաբաժանումները ծանր հրետանի են օգտագործել։  Հիշեցնենք, որ արմատական իսլամիստների վերահսկողության տակ է գտնվում Սոմալիի մեծ մասը։ Ժամանակավոր եւ միջազգայնորեն ճանաչված կառավարությունն իշխանություն ունի լոկ մայրաքաղաքի մեկ երրորդի վրա։</description>
Դավութօղլուի եվրոպական «տուրնեն»
    <description>Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Իռլանդիայից մեկնել է Ֆինլանդիա: Նշենք, որ Իռլանդիայում Դավութօղլուն հանդիպումներ է ունեցել պաշտոնատար անձանց հետ, ելույթ է ունեցել Դուբլինի համալսարանական քոլեջում եւ միջազգային ու եվրոպական գործերի ինստիտուտում, նաեւ Իռլանդիայի խորհրդարանի եվրոպական հարցերով միացյալ հանձնաժողովում:</description>
Աուդիտորական գործունեության ոլորտից գանձվել է 2 մլն 325 000 դրամ պետտուրք
    <description>Աուդիտորական գործունեության ոլորտից գանձվել է 2 մլն 325 000 դրամ պետտուրք    2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 6 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում  դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման թվով 1 լիցենզիայի գործողություն, եւս մեկ լիցենզիայի գործողություն հանվել է կասեցումից:  01.01.2010-01.03.2010թթ. ընթացքում օրենքով սահմանված կարգի համաձայն` այս ոլորտից գանձվել է 2 մլն 325 000 դրամ պետական տուրք, որից 2 մլն 250 000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 75 000 դրամը` անհատ աուդիտորներից:  Նշված ժամանակահատվածում տուգանվել է նաեւ մեկ անհատ աուդիտոր` 100.000 դրամի չափով:  Հայաստանի Հանրապետության տարածքում ս. թ. մարտի 1-ի դրությամբ լիցենզավորված են 31 աուդիտորական կազմակերպություն եւ 8 անհատ աուդիտոր:  Տեղեկացնում են  ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։</description>
Հերթական բլե՞ֆը
    <description>Ուշագրավ տեղեկություն է տարածել ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` հղում անելով թուրքական Haberler.com-ին: Վերջինս էլ իր հերթին, հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին, հաղորդել է, որ Թուրքիան համաձայնել է տրամադրել իր զորքերը` ընդգրկվելու միջազգային ուժերի կազմում, որոնք կկազմավորվեն տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումից հետո:</description>
Մեկնաբանում է Գյուլը
    <description>Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը մեկնաբանել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: "Մենք լավ գիտենք, թե ինչպես են լինում նման որոշումները: Մեր տեսակետից այդ որոշումը հեղինակավոր չէ",-ասել է նա:</description>
Եվրոպայի հայերի համագումարը հայտնում է իր խորին շնորհակալությունը
    <description>Եվրոպայի հայերի համագումարը հայտնում է իր խորին շնորհակալությունը    ԵՀՀ-ն իր շնորհակալկան ուղերձն է հղում Շվեդիայի Ռիքսդագին, որը հակառակ թուրքական ճնշումներին ու այլ խոչնդոտներին` նկատի առավ պատմական փաստերի ճշմարտությունն ու արդարության վեր լինելը` ճանաչեց 1915 թ. հայերի եւ այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարված ցեղասպանությունը:  Հատուկ շնորհակալություն ենք հղում Ռիքսդագի Սոցիալ-դեմոկրատական, Ձախ եւ Կանաչների կուսակցություններին, որոնք հետամուտ լինելով իրենց խոստումների կատարմանը` ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտեցին այն:  Մեր խորհին շնորհակալությունը նաեւ իշխանական կոալիցիայի բոլոր այն պատգամավորներին, ովքեր ցուցաբերելով խիզախություն` քվեարկեցին ըստ իրենց համոզման, այլ ոչ թե ըստ կուսակցության դիրքորոշման:  Շնորհակալություն ենք հայտնում նաեւ բոլոր այն կազմակերպություններին եւ անհատներին, ովքեր երկար տարիներ ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի Շվեդիայում պաշտոնապես ընդունվի հայոց ցեղասպանությունը:</description>
ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈւՆԸ
    <description>Շվեդիայի խորհրդարանը (Ռիքսթագ) մեկ ձայնի տարբերությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւը: Կողմ են քվեարկել 131, դեմ` 130 պատգամավոր: Ընդունված փաստաթղթում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են իբրեւ ցեղասպանություն։ Բանաձեւը բացի հայերի ցեղասպանությունից, դատապարտում է նաեւ ասորիների եւ Պոնտոսի հույների դեմ իրականացրած ցեղասպանությունները։</description>
Իրաքի խորհրդարանական ընտրություններում առջեւում է «Օրենքի պետությունը»
    <description>Իրաքի խորհրդարանական ընտրություններում առջեւում է "Օրենքի պետությունը"  Իրաքի վարչապետ Նուրի Մալիկիի "Օրենքի պետություն" կոալիցիան խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, հարավային  երկու բնակավայրում ստացել է ձայների մեծամասնությունը: Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները` բոլոր 18 նահանգներից, կամփոփվեն մարտի վերջին:</description>
Լիտվայում նշում են անկախության 20 ամյակը
    <description>Լիտվայում նշում են անկախության 20 ամյակը: Լիտվան դարձել է իրեն անկախ հռչակած առաջին խորհրդային երկիրը: Նշենք, որ 1991 թվականին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում խաղաղ քաղաքացիների եւ խորհրդային բանակի զինծառայողների միջեւ բախման արդյունքում 14 մարդ էր մահացել:</description>
Պան Գի Մունը կայցելի Մոսկվա
    <description>Պան Գի Մունը կայցելի Մոսկվա  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մարտի 17-ին կայցելի Մոսկվա ` մասնակցելու Մերձավոր Արեւելքի հարցերով միջազգային միջնորդների քառյակի հանդիպմանը. այս մասին տեղեկացրել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Նեստերենկոն: Նրա խոսքով, Պան Գի Մունին կընդունի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, իսկ հետո բանակցություններ կընթանան արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:</description>
ԱԼԵՍԱՆԴՐՈ ԴԵԼ ՊԻԵՐՈ. «ԵՍ ՉԵՄ ԱՐԴԱՐԱՆԱ ՄԻ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ՉԵՄ ԱՐԵԼ»
Ադրբեջանը ցանկանում է վերացնել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը
    <description>Ադրբեջանը ցանկանում է վերացնել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը  "Բաքուն ու Անկարան շարունակում են երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի վերացման վերաբերյալ բանակցությունները",- 1news.az-ի հաղորդմամբ՝ մարտի 11-ին լրագրողներին այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: "Այդ գործընթացը շարունակվում է, եւ ինչպես ավելի վաղ ասել եմ, առկա են որոշ բյուրոկրատական խոչընդոտներ, որոնց վերացումից հետո կարելի է պատրաստել ու ստորագրել երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի փոխադարձ վերացման մասին համաձայնագիրը", - ասել է Մամեդյարովը:</description>
Ռուս օդաչուներին ոչ ոք չի կարգադրել՝ լքել Իրանը
    <description>Ռուս օդաչուներին ոչ ոք չի կարգադրել՝ լքել Իրանը  Ռուսական ավիաընկերությունների օդաչուներն Իրանի իշխանություններից երկիրը լքելու պաշտոնական պահանջ չեն ստացել, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Նեստերենկոն:  Նշենք, որ նախորդ շաբաթ Իրանի տրանսպորտի նախարար Համիդ Բեհբահանին հայտարարել էր, որ Իրանի ավիաընկերություններում պայմանագրով աշխատող ռուսական օդաչուներին Իրանը երկու ամիս ժամանակ է տրամադրել, որպեսզի նրանք լքեն Իսլամական հանրապետությունը:</description>
Հարավային Կորեան զգուշացնում է Ռուսաստան այցի վտանգավորության մասին
    <description>Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին մինչեւ մայիսի վերջը Ռուսաստան այցի վտանգավորության մասին: Այս քայլը հետեւել է Ռուսաստանում երկու ամիսվա ընթացքում Հարավային Կորեայի քաղաքացի երկու ուսանողների վրա հարձակումներին: Դրանց արդյունքում ուսանողներից մեկը մահացել է, երկրորդը` լուրջ մարմնական վնասվածքներ ստացել:</description>
Եղանակը Հայաստանում
    <description>Եղանակը Հայաստանում  Հանրապետության տարածքում եղանակը պայմանավորված կլինի ցիկլոնի ազդեցությամբ: Այս գիշեր ամենուրեք սպասվում են տեղումներ: Մարտի 12-ին առանձին շրջաններում տեղ-տեղ հնարավոր է անձրեւ: Օդի ջերմաստիճանն արեւելյան շրջաններում կբարձրանա  5-7 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:  Մայրաքաղաքում այս գիշեր սպասվում է անձրեւ: Մարտի 12-ին, օրվա երկրորդ կեսից տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա:</description>
Երեւանում ելույթ կունենա Ջոն Մաքլաֆլինը
    <description>Ապրիլի 28-ին միայն մեկ համերգով Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է գալու մեծագույն կիթառահար, անգլիացի ջազմեն Ջոն Մաքլաֆլինը իր` "The 4th Dimension" խմբի հետ: Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի տոմսարկղից Report.am-ին տեղեկացրեցին, որ համերգի տոմսի արժեքն է 18-40 հազար դրամ, ու այժմ բոլոր գների տոմսերից էլ կա:</description>
Ստանդարտների ազգային ինստիտուտն առաջարկներ ունի
    <description>Ստանդարտների ազգային ինստիտուտը որոշակի ծրագրեր եւ առաջարկներ ունի մայրաքաղաքային տնտեսության մի քանի ոլորտների կանոնակարգման խնդիրների հետ կապված. "Մասնավորապես, առաջարկում ենք ներդնել ինստիտուտի կողմից մշակված բարձրահարկ շենքերի վերելակների կառավարման տեխնիկական կանոնակարգը: Ընթացքի մեջ է ավտոկանգառների նշանների վերաբերյալ ազգային ստանդարտի մշակումը, ունենք տեխնիկական կանոնակարգեր նաեւ քաղաքապետարանին առնչվող այլ ոլորտների համար",- այսօր Երեւանի քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ ասել է Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենը:</description>
Նախարարն աշխատանքային այցով կմեկնի Իտալիա
    <description>Նախարարն աշխատանքային այցով կմեկնի Իտալիա  ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը մարտի 13-ին կմեկնի Իտալիա` մասնակցելու Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին, որի ընթացքում կքննարկվեն կենտրոնի հետագա գործունեությանը վերաբերող ծրագրեր:</description>
Մադոննան` հագուստի ոճաբան
Նազիկ Ավդալյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը
    <description>Նազիկ Ավդալյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը      Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս լուրը Report.am-ը ճշտեց հենց Նազիկ Ավդալյանից. "Այո, վերջերս որոշվեց, որ չեմ մասնակցելու, չկարողացա ձեռքս բուժել: Ճիշտ էլ չգիտեմ, թե ինչ է եղել` նյարդ է բորբոքվե՞լ, թե՞... ամեն բժիշկ մի բան է ասում",- ասաց Նազիկը: Ապրիլի 2-11-ն ընկած ժամանակահատվածում Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենան Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Եվրոպական ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն 9 մարզիկներ` Սմբատ Մարգարյանը (56 կգ), Առաքել Միրզոյանը (77 կգ), Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ), Գ"uml;որգ Պողոսյանը (85 կգ), Էդգար Գ"uml;որգյանը (85 կգ), Արթուր Բաբայանը (105 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (105+ կգ):  Կանանց մրցումներում հանդես կգան միայն Մելինե Դալուզյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը: Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ձեռքի վնասվածքի պատճառով չի ընդգրկվել Մինսկ մեկնող պատվիրակության կազմում:  Նշենք նաեւ, որ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, իսկ Մելինեն ու Հռիփսիմեն նախապատրաստվում են Աբովյանում:  Վերջին հավաքը Հայաստանի ծանրորդները կանցկացնեն հենց մրցավայրում: Նախատեսված է, որ ծանրամարտի մեր պատվիրակությունը Բելառուսի մայրաքաղաք կմեկնի մարտի 18-ին:</description>
Թուրքիա. ականի պայթյունից անչափահաս է զոհվել
    <description>Թուրքիա. ականի պայթյունից անչափահաս է զոհվել  Թուրքական Շիրնակ բնակավայրում ականի պայթյունի արդյունքում 16-ամյա երեխա է մահացել, երկուսը վիրավորվել են: Դեպքի առնչությամբ հետաքննություն է անցկացվում:</description>
Ուկրաինան կփորձի ավելի էժան գազ ներմուծել
    <description>Ուկրաինան կփորձի ավելի էժան գազ ներմուծել  Ուկրաինայի նոր վարչապետ Նիկոլայ Ազարովը մտադիր է Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ քննարկել Ուկրաինային մատակարարվող գազի գինը: Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նոր ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ մտադիր է հասնել Ռուսաստանից մատակարարվող գազի գնի իջեցմանը, որը 2010 թվականի առաջին կիսամյակում կազմել է 305 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:</description>
Մարիամ Սուխուդյանի գործը կարճվել է
    <description>ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցիչ Լ.Ս.-ի կողմից նույն կրթահամալիրի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության "Հայլուր" լրատվական ծրագրով 13.11.2008թ. հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքների ստուգումը:</description>
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ նախագահին
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԵՆՔ ԿՌՎԵԼՈւՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈւՄ, ԵԹԵ ԴՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆԸ ԼԻՆԻ
Չիլիում՝ նոր հզոր երկրաշարժ
    <description>Չիլիում՝ նոր հզոր երկրաշարժ   Չիլիում նոր երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.2 մագնիտուդ: Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատվություն դեռեւս չի հաղորդվում:</description>
Pink Floyd ռոք-խումբը շահել է դատը
    <description>Pink Floyd ռոք-խումբը շահել է դատը    EMI ձայնագրման ստուդիայում 1967 թվականից ձայներիզներ թողարկող լեգենդար Pink Floyd ռոք-խումբը մեղադրել է ստուդիային, որ ինտերնետի միջոցով վաճառված երգերի հոնորարները ճիշտ չեն հաշվվել: Բրիտանական դատարանը EMI ձայնագրման ստուդիային պարտավորեցրել է երաժիշտներին, որպես ժամանակավոր փոխահատուցում, 40 հազար ֆունտ ստեռլինգ (60 հազ. դոլար) վճարել:</description>
ՆԱՏՕ-Ի ՍԵՄԻՆԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐՆ ԱՆՑԱՎ ԹԵԺ ՄԹՆՈԼՈՐՏՈւՄ
Ադրբեջանցիները սեփական հասցեն «շփոթում» են Լեռնային Ղարաբաղի հետ
    <description>Ադրբեջանցիները սեփական հասցեն "շփոթում" են Լեռնային Ղարաբաղի հետ  "Թեեւ ՄԱԿ-ը գիտի, որ Հայաստանի կողմից օկուպացված տարածքները թմրանյութերի փոխադրման հիմնական միջանկյալ տարածք են հանդիսանում, կազմակերպությունը չի ցանկանում հաշվի նստել նարկոթրաֆիկի Աֆղանստան- Իրան-Լեռնային Ղարաբաղ ճանապարհի հետ",- այսօր նման հայտարարություն է արել Ադրբեջանի փոխվարչապետ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը: Հասանովը նշել է, որ ՄԱԿ-ը հայտարարել է ամբողջ աշխարհում թմրանյութերի տեղափոխման երեք` Աֆղանստան-Ադրբեջան, Աֆղանստան-Միջին Ասիա եւ Աֆղանստան-Իրան-Ադրբեջան ուղղությունների մասին: Հասանովի խոսքով, հայերի իշխանության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղը ներկայում դարձել է աշխարհում թմրանյութերի տեղափոխման ամենախոշոր տարանցիկ վայրը: Հայտարարելով, որ Ղարաբաղը հանդիսանում է թմրանյութերի մշակման, արտահանման, ինչպես նաեւ ահաբեկչական խմբավորումների կազմավորման գլխավոր տարածքներից մեկը, փոխվարչապետը նշում է, որ չնայած միջազգային կառույցների տեղեկացվածությանը` հանցագործությունների փաստերի մասին, նրանք, չգիտես ինչու, անտարբերություն են ցուցաբերում հարցի նկատմամբ:</description>
Հայաստան է գալիս Լեհաստանի վարչապետը
    <description>Հայաստան է գալիս Լեհաստանի վարչապետը  Վաղը` մարտի 12-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում Լեհաստանի վարչապետը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:  Լեհաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ՀՀ կառավարություն կժամանի մարտի 12-ին, ժամը 10.35-ին:  Այնուհետեւ տեղի կունենա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի առանձնազրույցը, որից անմիջապես հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում եւ փաստաթղթի ստորագրում:   Փաստաթղթի ստորագրումից հետո` ժամը 11.45-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա երկու երկրների վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը:   Լեհաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։    Տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։</description>
Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը կժամանի Երեւան
    <description>Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը կժամանի Երեւան  Թուրքիայի իշխող "Արդարություն եւ զարգացում" կուսակցության փոխնախագահ Սուատ Կենկլեօղլուն կժամանի Երեւան մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի երեքօրյա "Հարավային Կովկասի տարաշաշրջանային իրադարձությունները" թեմայով սեմինարին:</description>
Հիլարի Քլինթոնը կմեկնի Մոսկվա
    <description>ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մարտի 18-19-ը կլինի Մոսկվայում, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Երկօրյա այցի շրջանակում նա կմասնակցի Մերձավոր Արեւելքի երկրների "Քառյակի" հանդիպմանը, ինչպես նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի ռազմական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագրի բանակցային գործընթացը:</description>
Ձնակույտի տակ մնացած զբոսաշրջիկների դիակները հայտնաբերվել են
    <description>Ձնակույտի տակ մնացած զբոսաշրջիկների դիակները հայտնաբերվել են  Մի քանի օր առաջ Մուրմանսկի շրջանում ձնակույտի տակ մնացած բելառուսցի զբոսաշրջիկների դիակները հայտնաբերվել են, հայտնում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների վարչությունից: Նշենք, որ զբոսաշրջիկների խումբը զբոսանքի է դուրս եկել մարտի 3-ին: Մարտի 8-ին փլուզված ձնակույտի տակ են մնացել խմբի 6 անդամներից 4-ը, խմբի երկու անդամներին հաջողվել է փրկվել:</description>
Տեղեկանք. Լեւոն Ազատի Սարգսյան
Չիլիի նոր նախագահը
«Ժառանգության» պատգամավորները հանդիպեցին Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը
    <description>"Ժառանգության" պատգամավորները հանդիպեցին Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը    Այսօր "Ժառանգություն" կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, քարտուղար Լարիսա Ալավերդյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Անահիտ Բախշյանը Ազգային Ժողովի "Կարմիր դահլիճում" հանդիպեցին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ պրն. Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ տեսակետները: Պատվիրակությանը ներկայացվեց կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Պատգամավորների կողմից նաեւ նշվեց ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը եւ նրա ներկայացուցիչների` որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցության կարեւորությունը:</description>
Աթենքում շարունակվում են ցույցերը
    <description>Աթենքում շարունակվում են ցույցերը  Աթենքում բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում` ի նշան բողոքի երկրում տնտեսական բարեփոխումների դեմ: Ցույցերին մասնակցում է ավելի քան տասը հազար մարդ: Նրանք թմբուկներ են նվագել, "Իրական աշխատանքներ, մեծ աշխատավարձ" եւ այլ կարգախոսներ վանկարկել: Որոշ մասնակիցներ ոստիկանների վրա քարեր են նետել: Վերջիններն ի պատասխան արցունքաբեր գազ են օգտագործել:</description>
Բեռլինում ցուցադրվել է «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմը
    <description>Մարտի 10-ին Բեռլինի "Գերմանիայի պատմական թանգարանի" կինոդահլիճում տեղի ունեցավ "Մոխիրն ու փյունիկը" փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ֆիլմը նկարահանվել է հայտնի հրապարակախոս եւ գիտնական Յոհաննես Լեփսիուսի 150-ամյակի առթիվ Հայաստանում, Թուրքիայում եւ Սիրիայում "Blankfilm" ընկերության կողմից Գերմանական հանրապետական մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:</description>
...ԱՅԴ ՄԻԱՄՍՅԱԿԸ
    <description>Դպրոցական տարիքում մարտի 8-ի տոնականությունը մեծապես պայմանավորվում էր փետրվարի 23-ով՝ պարմանուհիների նվերը ենթադրում էր պատանիների համապատասխան վարքագիծ, այն էլ՝ առանց ընտրության։ Հարկավոր էր շնորհավորել ու նվերը պատրաստել դպրոցական նստարանով դրկիցին։ Բարեբախտաբար, նույն անայլընտրանք տոնականությունը չէր խորհրդային երկրի հասարակության տարիքային մյուս խմբերի համար։ Ժամանակի հետ նվերով շնորհավորելու ընտրության հնարավորություն ունեցան նաեւ պատանիները, բայց դա միակ փոփոխությունը չեղավ մարտի 8 տոնելու ձեւ ու բովանդակության մեջ։</description>
ԱՄՆ-ի ամենալավ ընկերը
    <description>ԱՄՆ-ի ամենալավ ընկերը  ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Իսրայելում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների համար "ավելի լավ ընկեր", քան հրեական պետությունն է, գոյություն չունի:  Բայդենը կոչ է արել Իսրայելին լուրջ ջանքեր գործադրել` Պաղեստինի հետ համերաշխության հաստատման համար: Նա նաեւ կոչ  է արել անմիջապես վերականգնել Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ բանակցությունները:  Հիշեցնենք, որ Բայդենը երեկ քննադատել էր Իսրայելին՝ Արեւելյան Երուսաղեմում 160 նոր տուն կառուցելու որոշման համար։</description>
Հրվ.Օսիան սահմաններ է գծում
    <description>Հարավային Օսիայի չճանաչված հանրապետությունը Վրաստանին տարածքային պահանջներ է ներկայացրել` չսպասելով իր կողմից ներկայացված սահմանագծման եւ  ապառազմականացման առաջարկի պատասխանին: Հարավային Օսիայի նախագահի՝ ետկոնֆլիկտային հարցերի կարգավորման գծով լիազոր ներկայացուցիչ Բորիս Չոչիեւը հայտարարել է, որ Հարավային Օսիան սկսում է ինքնուրույն պետական սահմանները սահմանագծող սյուներ տեղադրել:</description>
Լոնդոնի կենտրոնում գրասենյակային շինություններ են վառվում
    <description>Լոնդոնի կենտրոնում գրասենյակային շինություններ են վառվում: Միջադեպի վայրում ավելի քան 100 հրշեջ է աշխատում: Նախնական տվյալներով, հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան: Ըստ In The News-ի` կրակը բռնկվել է Թեբերնեկլ փողոցում գտնվող չորս հարկանի շենքում: Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:</description>
Տուն՝ խաղաթղթերից
    <description>Տուն՝ խաղաթղթերից  The Sun-ը գրում է, որ ամերիկացի ճարտարապետ Բրայան Բերգը հավաքել է աշխարհի ամենամեծ տունը` խաղաթղթերից: Իր ստեղծագործության համար Բերգն օգտագործել է ավելի քան 218 հազար խաղաթուղթ: Հատկանշական է, որ տունը կառուցվել է առանց սոսինձի եւ այլ կպչուն նյութերի օգնության: Տունը հավաքվել է 44 օրվա ընթացքում:</description>
Չինաստան. պատի փլուզումից 5 երեխա է մահացել
    <description>Չինաստան. պատի փլուզումից 5 երեխա է մահացել  Չինական Ֆուչժոու քաղաքի դպրոցներից մեկի պատի փլուզման հետեւանքով 5 երեխա է մահացել: Հոսպիտալացվել է եւս երկու երեխա: Փլուզման պատճառն առայժ հայտնի չէ:</description>
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈւԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼԸ ԲՈԼՈՐԻ ԽՆԴԻՐՆ Է
Տանուլ տալու միակ ձեւը չփորձելն է
    <description>Տանուլ տալու միակ ձեւը չփորձելն է  Այսօր Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ-ի ` "Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում. մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ" երկօրյա սեմինարի ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում պատմությունը թերթելու ու առաջ անցնելու՝ որքան էլ այն ծանր լինի, կոչ արեց  ՆԱՏՕ-ի ԽՎ նախկին նախագահ Լոիկ Բուվարը` հիշեցնելով, որ այսօր ֆրանսիացիներն ու գերմանացիները եղբայրներ են , չնայած նախկինում իրենք` ֆրանսիացիներն ունեցել են "միլիոնավոր զոհեր": "Ես չեմ ասում, որ անցյալն ամբողջությամբ պետք է մոռանալ, որովհետեւ ապագան կառուցելու համար պետք է գալիս անցյալը",- հիշեցնելով, որ Հայաստանը քրիստոնությունն առաջինը ընդունած երկիրն է` դիվանագետը առաջարկեց հիշել, որ ժողովուրդների պատմությունը ունենում է ինչպես փառքի , այնպես էլ տառապանքի ժամանակներ: Ապա եղավ մեջբերում Գարի Կասպարովի խոսքերից, որը Ռուսաստանում գլխավորում է ժողովրդավարական ընդդիմությունը` "Եթե կարծում ես, որ շանսերը լավ չեն այսօր, կարելի է եւ չփորձել, բայց միակ ձեւը, որ տանուլ տանք, չփորձելն է։ Այնպես որ՝ կարեւոր է հաղթելը, բայց ավելի կարեւորը մասնակցելն է":</description>
Սովամահ է եղել 11 վագր
    <description>Սովամահ է եղել 11 վագր  Չինական կենդանաբանական այգում սովամահ է եղել 11 վագր: Դեպքը պատահել է երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Լյաոնին ավանում: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, վագրերին պահել են շատ փոքր վանդակներում եւ վատ են կերակրել: Կենդանաբանական այգին արդեն մեկ տարուց ավելի ֆինանսական խնդիրներ ունի:</description>
ՀՀ կառավարության նիստում
    <description>Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստից առաջ դիմելով կառավարության անդամներին, նա ասել է. "Բոլոր նախարարներին այսօր հանձնարարում եմ հետեւյալը. յուրաքանչյուրդ ձեր հսկողության տակ վերցրեք միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը պետք է համադրեք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հետ: Քանի որ հիմա աշխատանքներ են ընթանում, որոնք մենք պետք է ավարտենք հունիսին, բոլոր նախարարները պետք է ինձ ներկայացնեն գրավոր զեկուցագրեր իրենց տեսանելի խնդիրների մասին, որպեսզի կարողանանք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում առկա թիրախները դարձնել իրականանալի: Զեկուցագրերում պետք է արտացոլվեն նաեւ այն խնդիրները, որոնք ծագել են 2009 թ. մեր մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացմանը զուգընթաց: Ակնկալում եմ, որ մոտակա երկու շաբաթվա ընթացքում բոլորդ կներկայացնեք նման զեկուցագրեր, եւ մենք նախարարների հետ առանձին-առանձին աշխատանք կկատարենք այդ ուղղությամբ":</description>
Տիմոշենկոյի իրավահաջորդը
    <description>Տիմոշենկոյի իրավահաջորդը    Ուկրաինայի Բարձրագույն ռադան հաստատել է  Նիկոլայ Ազարովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Որոշմանը կողմ են քվեարկել 242 պատգամավոր, մինչդեռ թեկնածության հաստատման համար բավարար էր 226 քվեն:</description>
ԹՈւՐՔԻԱՆ ՉԻ ՓՈԽՎԵԼ
«Ինչո՞ւ չեք մեկնում Ստեփանակերտ»
    <description>"Ինչո՞ւ չեք մեկնում Ստեփանակերտ"  Այսօր Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ-Ի` "Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում. մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ" երկօրյա սեմինարի ժամանակ  ԵԱՀԿ ԽՎ հատուկ զեկուցող Գորան Լենմարկերի ելույթի առանձին հատվածներ լուրջ դժգոհություն առաջացրեցին սեմինարին մասնակցող հայ քաղաքական գործիչների շրջանում: Մասնավորապես հայերի համար անընդունելի էր ԼՂ հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերի անցկացրած զուգահեռը ` Վիրջինյան կղզիների համար շվեդների ու ֆինների հակամարտության հետ: Ինչպես նաեւ դիտարկումը, որ լրատվամիջոցների հրահրած թշնամության եւ ատելության քարոզը  հանգեցրեց Բոսնիայում հայտնի ողբերգական հետեւանքներին:  Դաշնակցական Հրայր Կարապետյանը պարոն Լենմարկերին հիշեցրեց, որ թշնամության ու ռազմատենչ հռետորաբանության պրոպագանդան գալիս է Ադրբեջանից, իսկ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը` որ դա հնչում է Ադրբեջանի առաջին դեմքից: "Իսկ լրատվամիջոցները ընդամենը տիրաժավորում են դա, պարո՛ն Լենմարկեր, Դուք, որ այստեղից մեկնելու եք Բաքու, ինչո՞ւ չեք գնում նաեւ Ստեփնակերտ` տեսնելու, թե ժողովուրդների ինքնորոշման սկզբունքով անկախացած պետության մեջ անկախության ինչպիսի սերունդ է մեծանում",- հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:</description>
«ԽՆԴՐՈւՄ ԵՄ, ԼՍԵ՛Ք ՄԵԶ»
Կին վարորդներն ամենաքիչն են խախտումներ կատարում
    <description>Կին վարորդներն ամենաքիչն են խախտումներ կատարում  "Կին վարորդները ամենաքիչ խախտում կատարողներն են Հայաստանում: Շատ բարեխիղճ վարորդներ են: Ճանապարհային ոստիկանությունն էլ կին վարորդների նկատմամբ շատ բարեխիղճ է",- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը` հավելելով, որ թեեւ անցել են ավտոճանապարհային խախտումները որպես "լոպազանալու" առիթ օգտագործելու ժամանակները, բայց կին վարորդները երբեք էլ չեն կիրառել այդ վատ սովորույթը: Ըստ նրա` կանայք գրեթե միշտ կապում են ամրագոտիները, չեն խախտում ավտոճանապարհային կանոնները: Հենց այս պատճառով է, որ կանանց միամսյակի շրջանակներում ՀՀ ավտոճանապարհային ոստիկանությունը  "միամսյակային ակցիաներ" չի նախաձեռնել:</description>
Սեյսմիկ ռեժիմը 2010 թ մարտի 4-ից մինչեւ 10-ը
    <description>Սեյսմիկ ռեժիմը 2010 թ մարտի 4-ից մինչեւ 10-ը  Մարտի 4-ից մինչեւ 10-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները Հայաստանի եւ նրան հարակից տարածքներում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցել են մեկ թույլ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել մարտի 8-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Վարդենիս քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արեւելք, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է    3 բալ:  Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ տեղի է ունեցել վեց երկրաշարժ: Մարտի 5-ին եւ 10-ին Իրանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել` Խոյ քաղաքից համապատասխանաբար 17 կմ եւ 35 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Մարտի 7-ին Խոյից 28 կմ դեպի արեւելք տեղի է ունեցել 3 բալանոց սեյսմիկ ցնցում: Հաջորդ օրը Թուրքիայի արեւելյան մասում` Էլյազիգ քաղաքից 74 կմ դեպի հյուսիս-արեւելք, գրանցվել է 8 բալ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ: Պաշտոնական տվյալներով երկրաշարժի հետեւանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել ավելին քան 100-ը, ավերվել են շենքեր եւ շինություններ: Այդ օրը 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ռուսաստանում` Դաղստանի Ռութուլ քաղաքից 21 կմ դեպի հարավ-արեւելք: Նույն ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել մարտի 9-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Իրանի Մակու քաղաքից 21 կմ դեպի արեւմուտք:  Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է յոթ ուժեղ երկրաշարժ, որոնք տեղի են ունեցել խաղաղօվկիանոսյան օղակաձեւ հրե գոտում: Մարտի 4-ին 6.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատու կղզիների հատվածում:  Շարունակվում է սեյսմիկ ակտիվությունը Չիլիի տարածքում: Մարտի 4-ին` 6.3 մագնիտուդով, իսկ 5-ին` 6.0 եւ 6.6 մագնիտուդերով, ուժեղ երկրաշարժեր են գրանցվել Չիլիի ափամերձ գոտում: Մարտի 5-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Սումատրա կղզու հարավում, որն ունեցել է 6.8 մագնիտուդ: Մարտի 7-ին Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում գրանցվել է ուժեղ երկրաշարժ` 6.3 մագնիտուդով: Հաջորդ օրը Մարիանյան կղզիների հյուսիսային շրջանում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Նշված երկրաշարժերի հետեւանքով զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:  Տեղեկացնում են  ՍՊԱԾ գործակալությունից։</description>
«Կողմերը կարող են սիրահարված չլինել փոխզիջումներին, սակայն դրանք պետք է ընդունելի լինեն բոլորի համար». Գորան Լենմարկեր
    <description>"Կողմերը կարող են սիրահարված չլինել փոխզիջումներին, սակայն դրանք պետք է ընդունելի լինեն բոլորի համար". Գորան Լենմարկեր  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա շատ շուտով, այլ ոչ հեռավոր, չեմ էլ ուզում ասել` մոտ ապագայում",- այսօր Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ-ի` "Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում. մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ" երկօրյա սեմինարի ժամանակ հայտարարեց ԼՂ ԵԱՀԿ ԽՎ հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը: Վերջինը ԼՂՀ հակամարտությունն անվանեց տարածաշրջանում մարտահրավերների առանցք, ամենեւին չսառեցված հակամարտություն, որը ամեն տարի հայ-ադրբեջանական շփման գծում 20-30 երիտասարդների զոհվելու պատճառ է դառնում: Դիվանագետը ընդգծեց, որ ԼՂՀ լուծումը պետք է լինի բացառապես ԵԱՀԿ Միսնկի խմբի տիրությում, եւ այլ հարթակներ` ՄԱԿ, Եվրախորհուրդ եւ այլն չեն կարող լինել: Կողմերին նա կոչ արեց կամք դրսեւորել փոխադարձ համաձայնության գալու հարցում: "Այն պետք է ընդունելի լինի, ես չեմ ասում, որ կողմերը պետք է սիրահարված լինեն դրանց, բայց ընդգծում եմ` պետք է ընդունելի լինեն",- իր ելույթի այս հատվածը շվեդ դիվանագետը եզրափակեց հայ հասարակությանն ուղղված կոչով` "օժանդակել ղեկավարությանը"` համաձայնության գալու հարցում:  Սեմինարն, առհասարակ, անցնում էր լայն ներկայացուցչական կազմով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան, ՊՆ եւ ԱԳՆ ռազմական ու դիվանագիտական կորպուս, պատվիրակներ Ադրբեջանի, Թուրքիայի, Իսպանիայի, Սլովենիայի, Իտալիայի, Հունաստանի խորհրդարաններից: Հայաստանում եվրոպական եւ տարածաշրջանային երկրները ներկայացնող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ (Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` արտակարգ եւ լիազոր դեսպանի մակարդակով, Ռումինիայի, Լեհաստանի,Շվեյցարիայի եւ այլն): Վաղն այս սեմինարի շրջանակներում ելույթ կունենա նաեւ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող Բեռնար Ֆասիեն:</description>
«Նրանք սպասում են մեզ…»
Մամեդյարովը շարունակում է անտեղյակ մնալ
    <description>Մամեդյարովը շարունակում է անտեղյակ մնալ  "Եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը քննարկում է հարյուրամյա վաղեմության դեպքեր, ապա 20 տարի առաջ տեղի ունեցած Խոջալուի ցեղասպանությանն էլ պետք է գնահատական տրվի",- ինչպես տեղեկացնում է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա նշել է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը չի կարող ծառայել խաղաղության հաստատմանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, եւ առհասարակ՝ Կովկասում: "Նման որոշումները չեն նպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը",- վստահեցրել է Ադրբեջանի արտգործնախարարը:    Խմբ. կողմից-Առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձում է Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանություն ներկայացնել՝ թաքցնելով իր հանցավոր կեցվածքը սեփական քաղաքացիների նկատմամբ։  "Բռնե՛ք գողին", բղավեց գողը` փորձելով անպատիժ մնալ։</description>
Վիկտոր Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյանն ու Ժակ Շիրակն իսկապես հանդիպել են»
    <description>Վիկտոր Սողոմոնյան. "Ռոբերտ Քոչարյանն ու Ժակ Շիրակն իսկապես հանդիպել են"  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հաստատել է, որ Փարիզում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հանդիպումը: "Իսկապես մարտի 9-ին նախկին նախագահները Փարիզում հանդիպել են: Ռոբերտ Քոչարյանը նախագահի լիազորությունների ավարտից հետո առաջին անգամ էր այցելում Փարիզ, եւ երկրների նախկին ղեկավարները օգտագործել են հարմար առիթը հանդիպման համար",- ըստ "Մեդիամաքսի"՝ ասել է Վիկտոր Սողոմոնյանը:</description>
Նոր կոալիցիա Ուկրաինայում
    <description>Նոր կոալիցիա Ուկրաինայում  Ուկրաինայում ձեւավորվեց նոր խորհրդարանական կոալիցիա, որի մեջ ընդգրկվել է 235 պատգամավոր: Կոալիցիայի անդամ քաղաքական ուժերն են Մարզերի կուսակցությունը, Լիտվինի դաշինքը, ինչպես նաեւ մի շարք անկուսակցական պատգամավորներ: Վարչապետի պաշտոնում Մարզերի կուսակցությունը մտադիր է առաջադրել Նիկոլայ Ազարովի թեկնածությունը:</description>
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանն արձանագրությունները կվավերացնի միայն...»
    <description>Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները կվավերացնի միայն Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո, ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նաեւ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը: "Մենք հարաբերությունների կարգավորումը դիտարկում ենք առանց նախապայմանների, ինչն ամարագրված է արձանագրություններում",- ասել է ԱԺ նախագահն այսօր ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի սեմինարի բացման ժամանակ:</description>
Ռուսաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Նիկոլայ Ռիժկովի հետ
    <description>Մարտի 10-ին ՌԴ-ում դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ։</description>
40 զոհ՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից
    <description>2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է 105.949 արձանագրություն, որից 19472-ը՝ ամրագոտիներից չօգտվելու կամ ճիշտ չօգտվելու համար: Տեղի է ունեցել 298 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց արդյունքում գրանցվել է 40 զոհ, 410 վիրավոր: Այդ մասին  "Դուպլեքս" ակումբում տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը։</description>
Իսրայելի պահվածքը ձգձգում է մերձավորարեւելյան խնդրի շուրջ բանակցությունների վերսկսումը
    <description>Իսրայելի պահվածքը ձգձգում է մերձավորարեւելյան խնդրի շուրջ բանակցությունների վերսկսումը  Պաղեստինցիները չեն մասնակցի Իսրայելի հետ միջնորդավորված բանակցություններին, հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսսան։ Նրա խոսքերով, Իսրայելի հետ կոնտակտի մեջ մտնելուց հրաժարվելու մասին իրեն հայտնել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը։ Պաղեստինյան կողմից պաշտոնական մեկնաբանություն առայժմ չի հնչել։  Բանակցություներից հրաժարվելու պատճառ է նշվում Իսրայելի մտադրությունը՝ Երուսաղեմի հրեական հատվածում եւս 1600 տուն կառուցելու վերաբերյալ։ Իսրայելի այս որոշումն արդեն քննադատել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ ԱՄՆ-ի փոխնախագահհ Ջո Բայդենը։  Այդ որոշմանն այսօր դեմ է արտահայտվել նաեւ Ռուսաստանի Դաշնությունը։ Արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանն անթույլատրելի է համարում Իսրայելի նմանատիպ պահվածքը։</description>
Լիբիան կոչ է անում Շվեյցարիային
    <description>Լիբիան կոչ է անում Շվեյցարիային  Լիբիան դիմել է շվեյցարական իշխանություններին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել Լիբիայի ղեկավար գնդապետ Մուամար Քադաֆիի ու եւս 187 լիբիական գործիչների՝ Շվեյցարիա մուտք գործելու արգելանքը, որ դրվել է մի քանի օր առաջ։ Բացի այդ, ելույթ ունենալով ՄԱԿ-ում, Տրիպոլիի ներկայացուցիչը Բեռնին կոչ արեց արագ լուծում գտնել Քադաֆիի որդու՝ Հաննիբալի ձերբակալման հետ կապված խնդրին։  Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատացել են 2008-ին, երբ Ժնեւի հյուրանոցներից մեկում ձերբակալվել էր Հաննիբալ Քադաֆին՝ հարսնացուի հետ։ Նրանց մեղադրել էին սպասավորին ծաղրելու եւ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու մեջ։ Այն բանից հետո, երբ ձերբակալվածները գրավի դիմաց ազատ արձակվեցին եւ վերադարձան Լիբիա, պատահարը վերաճեց դիվանագիտական սկանդալի։</description>
Թուրքիան չի փոխվել
    <description>Թուրքիան չի փոխվել  Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը գտնում է, որ արձանագրություններում նախապայմանների բացահայտման հարցում առաջընթաց գրանցվեց, իսկ թուրքական կողմն էլ ապացուցեց, որ 100-ամյա հանրապետական Թուրքիան շարունակում է հանդես գալ 500-ամյա օսմանյան կայսրության դիրքերից՝ ուժի դիրքերից։  ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կողմից թիվ 252 բանաձեւի ընդունումը Թուրքիային ներկայացված վերջնագիր էր՝ արձանագրությունները վավերացնելու համար, սակայն այդ բանաձեւը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում չի հայտնվի, "Դե ֆակտո" ակումբում կարծիք հայտնեց Աշոտ Մելքոնյանը։</description>
FORBES-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՑՈւՑԱԿԸ. ՔԸՐՔՈՐՅԱՆԸ 307-ՐԴ ՏԵՂՈւՄ Է
Մենք Ցեղասպանության հետեւանքները վերացնելու խնդիր ունենք
    <description>Մենք Ցեղասպանության հետեւանքները վերացնելու խնդիր ունենք  "Մարտի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ցեղասպանության բանաձեւի ընդունմամբ մենք որեւէ առաջընթաց չունեցանք, քանի որ մենք Ցեղասպանության ճանաչման խնդիր այլեւս չունենք, ունենք դրա հետեւանքները վերացնելու եւ փոխհատուցման խնդիր",- տեսակետ է հայտնել Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հավելելով, որ քարոզչության առումով, սակայն, դա առաջընթաց էր։</description>
Առաջին կին դեսպանը Սաուդյան Արաբիայում
    <description>Առաջին կին դեսպանը Սաուդյան Արաբիայում  Եկատերինա Մայերինգ-Միքաձեն՝ Վրաստանի դեսպանը Պարսից ծոցի արաբական երկրներում, առաջին կին դիվանագետը կլինի, որ իր հավաստագրման պատճենները կհանձնի սաուդյան արքա Աբդալ իբն Աբդել Ազիզին։ Այս մասին տեղեկացնում է քուվեյթյան "Ալ-Կաբաս" թերթը։  Ըստ պարբերականի, Սաուդյան Արաբիայում դեռ չի եղել օտար երկիր  ներկայացնող կին դեսպան։  Մայերինգ-Միքաձեն, ով Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն է Քուվեյթում, իր երկիրն է ներկայացնում նաեւ Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Կատարում, Օմանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։</description>
«Ուղեբեռը»՝ մոտ 13 կգ կոկաին
    <description>"Ուղեբեռը"՝ մոտ 13 կգ կոկաին  Պետերբուրգի "Պուլկովո" օդանավակայանում միլիցիայի աշխատակիցները կալանավորել են Լիբիայի մի քաղաքացու, ում մոտ հայտնաբերվել է 12.9 կգ կոկաին։ Տեղեկացվում է, որ ուղեւորը ժամանաել է Պետերբուրգ Դոմինիկյան հանրապետությունից։</description>
Պատահարներ
    <description>Պատահարներ    Ուժեղ քամի  Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 9-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի,   Տերյան փողոցի 4-րդ շենքի, ինչպես նաեւ արվեստի դպրոցի տանիքները` մոտ 1300 քմ ընդհանուր մակերեսով:  Վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:        Ջուրը հեղեղել է գյուղը  Մարտի 10-ին, ժամը 15.00-ինԿոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ձնհալի հետեւանքով հեղեղվել է Սոլակ գյուղի կենտրոնական թաղամասը:  Իրավիճակին ծանոթանալու նպատակով դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության մասնագետները: Տեղում պարզվել է, որ հեղեղի հետեւանքով զգալիորեն վնասվել են գյուղի` մոտ 1 կմ երկարությամբ կենտրոնական փողոցը եւ 6 բնակելի տներ:  Վնասի չափը ճշտվում է:    Այրվել է էլեկտրական վահանակը  Նույն օրը, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Զոր. Անդրանիկի 20 հասցեում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.10-ին, մարվել` 20.23-ին:  Շենքի շքամուտքում այրվել են էլ. վահանակ եւ մալուխներ:    Հրդեհ ձեղնահարկում  Նույն օրը, ժամը 16.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.10-ին, մարվել` 20.25-ին:  Այրվել են Ա. Հակոբյանի տան ձեղնահարկը` 228 քմ մակերեսով, 3 խմ փայտ, 3 խմ գոմաղբ եւ 300 հակ խոտ:  Տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։</description>
ՀՀ նոր դեսպան Թունիսում եւ Ալժիրում
    <description>Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին հրամանագիր է ստորագրել Լեւոն Սարգսյանին  Թունիսի Հանրապետությունում եւ, համատեղության կարգով, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:</description>
ՀՀ նախագահի հանդիպումները Փարիզում
ԱՄՆ-ի Կոնգրեսը դեմ է Աֆղանստանից զորքերը դուրս բերելուն
    <description>ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ ձայների ճնշող մեծամասնությամբ մերժել է Աֆղանստանից զորքերն անհապաղ դուրս բերելու մասին բանաձեւը: Կողմ են քվեարկել 64 կոնգրեսական (հիմնականում դեմոկրատներ), դեմ` 356:</description>