Այնպես, ինչպես կա
23 °
Երեւան
19:48:10
18
Մայիս


Լրահոս
Այսպիսի բաներ
Կարեն Մամիկոնյանի բոլոր նյութերը

Աֆորիզմներ-8209:49 10/04/2013
Ալկոհոլի չափից դուրս օգտագործումից քեզ կարող ես զգալ աշխարհի ամենալավ երկրում:
Աֆորիզմներ-8119:12 22/03/2013
Մեկ-մեկ երազդ այնքան ախմախ է լինում, որ ափսոսում ես քունդ:
Աֆորիզմներ-8010:31 28/02/2013
Եթե կյանքը զզվեցնում է` հասցրու մռութին:
Աֆորիզմներ-7917:05 17/02/2013
Երբ անձրևը հոսում է այտերիդ վրայով, օգտվիր առիթից ու հիշիր քեզ հարազատ մարդկանց:
Աֆորիզմներ-7817:51 14/02/2013
Տրամադրությունդ մի գցիր, սենյակը նոր եմ հավաքել:
Աֆորիզմներ-7710:08 27/01/2013
Մարդկանց մեծ մասն ապրում է այն հույսով, որ Աստվածն ուրիշներով է զբաղված:
Աֆորիզմներ-7609:58 16/01/2013
Ամենադաժան կանայք Հնդկաստանում են, որտեղ որոշ տղամարդիկ նախընտրում են քնել մեխերի վրա, քան կնոջ հետ:
Աֆորիզմներ-7520:48 15/01/2013
Եթե կինն ուզում է քեզ "սաղացնել" , նշանակում է` արդեն մեռած ես նրա համար:
Աֆորիզմներ-7412:37 28/12/2012
Երբ չգիտեն մերկ կնոջ հետ ինչ է պետք անել, նկարում են...
Աֆորիզմներ-7315:12 29/11/2012
Արեգակին պետք է հեռվից նայել, համարյա Յուպիտերի մոտից:
Աֆորիզմներ-7209:48 28/11/2012
Սթափ մարդկանց տանել չեն կարողանում ալկոհոլիկներն ու ավտոտեսուչները:
Աֆորիզմներ-7113:10 11/11/2012
Մեկ դերասանի թատրոնում պահանջվում են մարդիկ` մասսայական տեսարանների համար:
Աֆորիզմներ-7010:40 20/10/2012
Ազնիվ եղիր, եթե կյանքը քեզ ուրիշ հնարավորություն չի տվել:
Աֆորիզմներ-6916:23 19/10/2012
Դրախտում կինը սովորեց ամեն ինչ դժոխքի վերածելը:
Աֆորիզմներ-6813:56 17/10/2012
Քրիստոնեությունից չենք կարող հրաժարվել, քանզի քրիստոնյա չենք:
Աֆորիզմներ-6711:02 15/09/2012
Ամեն ինչի մասին մտածում ենք, բացի ապրելուց:
Աֆորիզմներ-6610:03 03/09/2012
Կինը շատ լուրջ պատճառներ պետք է ունենա լռելու համար:
Աֆորիզմներ-6510:36 01/09/2012
Կնոջը կարող է լռեցնել միայն ընկերուհին՝ իրենց ընդհանուր ընկերուհու անհաջողությունների մասին պատմելիս:
Աֆորիզմներ-6413:35 15/08/2012
Ցանկացածիդ եթե երկար ես սպասում, դա նշան է, որ սխալ հերթի մեջ ես:
Աֆորիզմներ-6314:09 14/08/2012
Արևն աչք է ծակում, որ վրայի բծերը չերևան:
Աֆորիզմներ-6214:01 16/07/2012
Մարդիկ միշտ մեկ բան են ուզում՝ որ իրենց հանգիստ թողնեն:
Աֆորիզմներ-6120:35 12/07/2012
Եթե հայելու մեջ թթված դեմք տեսնես, մի զլացիր, առաջինը դու ժպտա:
Աֆորիզմներ-6011:34 11/07/2012
Երեխաները լինում են վատն ու ձերը:
Աֆորիզմներ-5910:59 06/07/2012
Կարող ես կնոջ հարցերին չպատասխանել, միևնույնն է, նա գիտի ճիշտ պատասխանը:
Աֆորիզմներ-5818:58 01/07/2012
Հոռետեսն ասում է, որ պետությունն ավելի վատը չի կարող լինել, լավատեսը ասում է հակառակը:
Աֆորիզմներ-5719:36 24/06/2012
Բժշկությանը չի հետաքրքրում` հիվանդը ողջ կմնա, թե կմահանա. կարևորը ճիշտ բուժում նշանակելն է:
Աֆորիզմներ-5616:44 22/06/2012
Եթե ինչ-որ բան կորցնելու ես, ավելի լավ է դա զոհաբերիր:
Աֆորիզմներ-5518:14 21/06/2012
Շատ դժվար է ինքդ քեզ ճանաչելը, չէ՞ որ ձեզ ոչ ոք չի ծանոթացրել:
Աֆորիզմներ-5411:54 20/06/2012
Ամենաթանկը մեռնողների համար վաճառվող դեղերն են:
Աֆորիզմներ-5319:08 19/06/2012
Եթե կինը խորհուրդ է հարցնում, նշանակում է հակառակն է անելու:
Աֆորիզմներ-5216:22 14/06/2012
Տարիքի հետ գործածդ սխալները չեն պակասում, ուղղակի դու դրանց գեղեցիկ անուններ ես սովորում տալ:
Աֆորիզմներ-5119:02 13/06/2012
Մարդիկ միշտ մեռնում են, երբ վերջապես գալիս է նրանց ապրելու ժամանակը:
Աֆորիզմներ-5013:36 07/06/2012
Սկզբունքներից կարելի է հրաժարվել` հանուն ավելի ձեռնտու սկզբունքների:
Աֆորիզմներ-4911:49 29/05/2012
Ուղեղը զարմացավ` տեսնելով մտքին:
Աֆորիզմներ-4812:58 25/05/2012
Ով ռիսկի չի դիմում, երևի խրատվել է:
Աֆորիզմներ-4711:28 01/05/2012
Մենք կարող ենք հենց հիմա չքնաղ սիրավեպ սկսել, որի մասին լսելիս հարյուր հիսուն միլիոն մարդ լաց կլինի երջանկությունից, և կարող ենք հիմա հրաժեշտ տալ միմյանց` հարյուր հիսուն միլիոն մարդու էլ հանգիստ թողնելով...
Աֆորիզմներ-4612:38 17/04/2012
Անմահության համար դժվարն առաջին երեք հարյուր տարին է:
Աֆորիզմներ-4510:30 05/04/2012
Ընտրությունները միակ ժամանակահատվածն է, երբ ձևացնում են, թե լսում են մարդկանց:
Աֆորիզմներ-4410:21 05/04/2012
Մարդիկ սխալվում են, քվեաթերթիկներ հաշվողներն ուղղում են նրանց սխալները:
Աֆորիզմներ-4311:12 22/03/2012
Մի շտապեք դժոխք, Ձեր տեղն այնտեղ ամրագրված է:
Աֆորիզմներ-4210:54 22/03/2012
Ես քեզ չեմ կարող դավաճանել, քանզի քեզ չեմ սիրում:
Աֆորիզմներ-4114:04 13/03/2012
Իսկ հիմա լարեք այն, ինչ մնացել է ձեր ուղեղներից:
Աֆորիզմներ-4017:52 02/03/2012
Բացարձակապես կարևոր չէ, թե փշալարի որ կողմում ես:
Աֆորիզմներ-3914:27 21/02/2012
Ամենակասկածելի սերը միշտ էլ եղել է եղբայրականը:
Աֆորիզմներ-3810:57 20/02/2012
Սերը հեքիաթային զգացմունք է և հենց այնտեղ էլ հանդիպում է:
Աֆորիզմներ-3715:14 17/02/2012
Ամեն ինչի համար վճարում ես, և ամենաթանկը՝ ուրիշի սխալների համար։
Աֆորիզմներ-3615:59 13/02/2012
Ուշանալով՝ դու ինչ-որ բանի ճիշտ ժամանակին ես հասնում:
Աֆորիզմներ-3516:24 28/01/2012
Պարանով մի խաղա, մոտդ կախվածություն կարող է առաջանալ:
Աֆորիզմներ-3411:05 26/01/2012
Եսասիրությունը միակ փոխադարձ սերն է:
Աֆորիզմներ-3312:42 23/01/2012
Էշի պես աշխատում ենք, որ դիմանանք այս շան կյանքին:
Աֆորիզմներ-3210:28 18/01/2012
Եթե մարդկանց չես ճանաչում, մի' վստահիր, իսկ եթե ճանաչում ես` առավել ևս:
Աֆորիզմներ-3117:55 16/01/2012
Մեր թաքուն մտքերից ավելի ամոթալի բան չկա:
Աֆորիզմներ-3009:10 09/01/2012
Քո ներելը կինը երբեք չի ների:
Աֆորիզմներ-2914:27 09/12/2011
Աստծո արքայությունում ազատ են միայն ստրուկների տեղերը:
Աֆորիզմներ-2811:50 09/12/2011
Կնոջը հոգնեցնում է ստիպված լռելը, տղամարդուն` կնոջ շատախոսությունը: Փաստորեն ինչ-որ մեկը միշտ պետք է հոգնի:
Աֆորիզմներ-2715:57 10/11/2011
Երջանկության հետ պահմտոցի ենք խաղում: Ուղղակի նա մեզ երբ ուզում` գտնում է, իսկ մենք նրան` երբեք…
Աֆորիզմներ-2612:00 02/11/2011
Գոլ խփելը բավարար չէ, դեռ պետք է այն հաշվեն:
Աֆորիզմներ-2518:20 22/10/2011
Եթե նորմալ կառավարություն ունեք, նշանակում է ընտրություններում ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել:
Աֆորիզմներ-2413:22 14/10/2011
Հիշողության վրա ամենավատն ազդում են պարտքերը:
Աֆորիզմներ-2315:02 12/10/2011
Ճշմարիտ ճանապարհից շեղվելը մեր ճանապարհն է:
Աֆորիզմներ-2212:58 04/10/2011
Եթե արդեն թակարդում ես, գոնե պանիրը հանգիստ կեր:
Աֆորիզմներ-2115:27 21/09/2011
Աստծո տվածով կարելի է գոհանալ…մինչև վերջանալը:
Աֆորիզմներ-2012:37 14/09/2011
Պատմությունը` համրերի բառերով խուլերին պատմված հիշողու թյուն չունեցող կույր ականատեսների հուշերն են:
Աֆորիզմներ-1918:59 07/09/2011
Երբ հոգնում ենք ուրիշներին ատելուց, սկսում ենք մեզ ատել:
Աֆորիզմներ-1814:20 08/07/2011
Վախեցիր այն նախրից, որ քո ետևից է գալիս, քանզի հենց հոգնեցիր, քեզ տրորելու է:
Աֆրիզմներ-1714:51 22/06/2011
Երբեք շաղ մի տուր սերը` ամենակարևոր պահին այն կարող է քեզ չբավականացնի:
Աֆորիզմներ-1610:59 16/06/2011
Այս սիրավեպը հավերժական սիրով կվերջանա:
Աֆորիզմներ-1516:39 08/06/2011
Տապանը հիմնականում կենդանիների համար էր, սակայն օգտվեց սպասարկող անձնակազմը:
Աֆորիզմներ-1412:32 30/05/2011
Հավատարմությունն առանց սիրո մարդուն դարձնում է դժբախտ:
Աֆորիզմներ-1312:41 24/05/2011
Եթե կինը ժպտում է քեզ, դու արդեն կիսով չափ նրանն ես:
Աֆորիզմներ-1211:48 17/05/2011
Կանայք լինում են գեղեցիկ եւ այնպիսիք, ում հետ արդեն քնել ենք:
Աֆորիզմներ-1118:39 14/05/2011
Բոլոր կանայք էլ նույնն են, սակայն, համենայն դեպս, պետք է ստուգել:
Աֆորիզմներ-1009:11 04/05/2011
Աստծո նկատմամբ հավատը սկսվում է, երբ վերջանում է մարդու նկատմամբ հավատը:
Աֆորիզմներ-917:57 23/04/2011
Եթե կինը ժպտում է քեզ, դու արդեն կիսով չափ նրանն ես:
Աֆորիզմներ-812:27 19/04/2011
Դժոխքում եղանակը միշտ նույնն է, դրախտում` նույնպես: Փաստորեն, ոչ մի տարբերություն:
Աֆորիզմներ-718:30 11/04/2011
Քո մեջ օրենքով Աստծուն պատկանող տարածքը աղբով մի՛ լցրու:
Աֆորիզմներ-619:00 05/04/2011
Չինաստանում միլիարդ աղոթող կա, այդ պատճառով Աստված մեզ չի լսում:
Աֆորիզմներ-510:30 01/04/2011
Աստված սիրում է մեզ բոլորիս, հետաքրքիր է` ու՞մ համար է ստեղծել դժոխքը:
Աֆորիզմներ-414:12 22/03/2011
Կնոջը հասկանալու մի եղանակ կա միայն. համբուրիր ու տես, թե ինչ է ուզելու հետո:
Աֆորիզմներ-319:35 15/03/2011
Երբ եկեղեցիների թիվն անցնում է հավատացյալների թվից, նշանակում է եկամտաբեր կրոն եք գտել:
Աֆորիզմներ-218:57 04/03/2011
Տե՛ր իմ, օգնիր` չկորցնեմ ինձ, որովհետեւ չգիտեմ՝ ով է գտնելու:
Աֆորիզմներ20:08 27/02/2011
Գեղեցկությունը չի փրկի աշխարհը. նա մոդայով է շարժվում:
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Նավթի տարանցման կասեցումը եւ փլուզման ահազանգը

Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի՝ Վաշինգտոնում կատարած հայտարարությունը, իհարկե նկատելի մեկնաբանությունների տեղիք է տալիս։
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Մենք լրիվ խալխ ենք դարձել

...Իսկ այդ պահին բողկի ուղեղով կազմակերպիչները հեռացել էին չգիտես ուր: Ասենք՝ ինչո՞ւ չգիտենք: Գնացել էին պաշտոնական ճոխ ճաշի: Սոված ժողովրդի հետ ճաշել չի լինում էլի, հո զոռով չի:
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Իրանի նախագահական ընտրութիւնների PR-գովազդային մեկնարկը...

Ֆուտբոլային լեզւով ասած` 90-րդ րոպէին ներքին գործերի նախարարութիւն դիմեցին "ամենասպասւածները"` Ռաֆսանջանին եւ գործող նախագահի գաղափարակից-խորհրդական Ռահիմմաշային` գրանցւելու որպէս նախագահի թեկնածու...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

Պատերազմն ավարտվել է, տղա

Պատերազմն ավարտվել է, կռիվը՝ ոչ: Ու կռիվը նրանց հետ է, ում հետ պատերազմել ես, կռիվը նրանց հետ է, որովհետև դու միակն ես, ով գիտի, որ պատերազմում նրանք չէ, որ հաղթել են, և նրանք էլ գիտեն, որ դու միակն ես, որ գիտես այս մասին:
Արաքս Պողոսյանի սյունը

Արաքս Պողոսյան

Ղարաբաղ, իմ սեր, դու էլ առաջվանը չես

...Սա է` ինչ կա. ուզում ես ուզիր, ուզում ես` ոչ: Բայց երեսով չտաս մեր սերը, որովհետև գուցե դա բոլորովին էլ սեր չէր, այլ սիրահարություն` կարճ ու վաղանցուկ: Իսկ նրանք, ովքեր հասկացան, որ...
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-82

Ալկոհոլի չափից դուրս օգտագործումից քեզ կարող ես զգալ աշխարհի ամենալավ երկրում:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Մի կում պոեզիա

...Սիրտս ցավում է լուռ: Թե կարող ես, Ինձ ուրիշ մի դեղ տուր` դառը, անհամ, Որ գիշերը քնեմ խաղաղ, թեթև Եվ երբ զարթնեմ, իսպառ քեզ մոռանամ:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Սահմանադրության դատարան

...պսևդոլիբերալ հեքիաթները կպահեք ձեզ ապաստան տվող երկրների դիվանագետների համար: Ձեռք տա՝ կհավատան, ձեռք չի տա...
Սիրանի սյունը

Սիրան

Ուրիշ տեղ

Մենք մրսում ենք, քաղցած ենք, մեր ողջ արթուն ժամանակը տրամադրում ենք աշխատելուն, բայց ոչ մի կասկած չունեմ, որ նախկինում շատ ավելի վատ է եղել եւ համոզված եմ` ապագան ավելի լավ է լինելու:
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Սերժ Ազատիչ

...Մինչդեռ Հայաստանն ահագին առաջ գնացած կլիներ, եթե Սերժ Սարգսյանն այս օպերատիվությամբ եւ զայրույթի ու վճռականության այս չափաբաժնով արդեն իսկ պատժած լիներ նրանց, ովքեր աղաղակող ձեւով խեղում են...
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Եղիր հեզ, բանող եզ…

... Ու եթե այս ամենից դուք չվիրավորվեցիք, ձեզ կաշառք առաջարկելուց եւ ձեր ձայնը վաճառելուց պարզ է` չէիք վիրավորվելու:
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Հայեացք Եւրոպայէն-նախագահական ընտրութիւններու առթիւ

Հայ մարդը պիտի իմանայ դժուար որոշումներու կայացման ձեւին ու գործընթացի մասին, յատկապէս այն, որ ինչպէս պիտի բաշխուին կորուստները: Կորուստներուն մասնակից պիտի ըլլան բոլորը, հասարակութեան բոլոր խաւերը, իւրաքանչիւրը իր չափին համապատասխան, սակայն ի վերջոյ պիտի շահին բոլորը:
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

Ինչ ուզենք, ինչքան ուզենք, ում հետ ուզենք

Այսօրվա մեր քննարկման թեման է "Սեռական շեղվածության եւ Ֆուկուսիմայի աղետի ուղղակի կապը Հայաստանի տնտեսական իրավիճակի եւ հավաքարար Վարդանուշի գոգնոցի մաքրության հետ"...
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Ժողովրդավարության առաջամարտիկները` ժողովրդավարության դեմ

...բոլոր դեպքերում, նման նուրբ և կարևորագույն ոլորտները խցկվածներին պետք է հասու լինի, որ ճշմարտությունը մեկն է լինում, այլապես աշխարհում քաոս կլիներ...
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Երբ լրագրող ես

Ես զզվում եմ ինձ հասցեագրված "մի հատ սրան լրագրի, բայց իմ անունը չտաս" պահանջ-խնդրանքներից: Ես միշտ էլ հեգնել ու սրտնեղել եմ նրանցից, ովքեր նախ հիացել...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Պատերազմի երեք սցենար

... ստացվում է, որ ստատուս-քվոյի պահպանման պայմաններում, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը տարածքային չափումով ոչինչ չեն զիջել և ոչինչ չեն նվաճել, կորցրել են շուրջ 4000 երիտասարդների:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:


©2013 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development